Բառարանային ֆլեշմոբ։ Սեբաստացու ծննդյան օրը

Նախագծի ժամկետը` փետրվարի 1 — 10

Մասնակիցները` սովորողներ, այլ ցանկացողներ

Նախագծի նպատակը

  • ծանոթացում բառարանների, բառարանների տեսակների հետ
  • բառարանից օգտվելու հմտությունների մշակում
  • բառարանների ստեղծում` տերյանական, չարենցյան, թումանյանական, բարբառային, էպոսյան, համացանցային և այլն

Նախագծի խնդիրները

  • ծանոթացնել սովորողին բառարանի հետ
  • ուսումնասիրել բառարանների տեսակները
  • սովորողի մոտ զարգացնել բառարանից օգտվելու հմտություններ
  • խթանել, որ սովորողն ինքնուրույն բացի բառարանը (թղթային կամ էլեկտրոնային)
  • կարողանա գտնել իրեն հետաքրքրող լեզվական միավորի մասին տեղեկություններ

Նախագծի ընթացքը

  • սովորողը համացանցից գտնում է բառարանների մասին տեղեկություններ
  • կարդում է, ուսումնասիրում բառարանների տեսակները
  • ընտրում է բառարան, ընթերցում
  • դասավանդողի օգնությամբ (ինքնուրույն) հասկանում, թե ինչպես պետք է օգտվել բառարաններից (nayiri.com)
  • ընտրում է ստեղծագործողի կամ ստեղծագործություն և կազմում տվյալ գրողի կամ ստեղծագործության բառարան
  • կազմում է իր և ընկերների խոսքում գործածվող օտար, ժարգոնային բառերի բառարան
  • կազմում է սոցիալական կայքերի լեզվի բառարան

Ակնկալվող արդյունքներ (անհատական, խմբային, ընտանեկան)

  • բառարանների, բառարանների տեսակների մասին պատմող տեսանյութերի, ձայնագրությունների ստեղծում
  • բառարանից օգտվելու հմտությունների տեսագրություններ (թե ինչպես են օգտվում բառարաններից)
  • տարատեսակ բառարանների կազմում (հեղինակային, բարբառային, օտարալեզու, համացանցային և այլն)

Օգտակար կայքեր, կայքէջեր

Նախագծի արդյունքների ներկայացում

Մասնակիցներն աշխատանքները հրապարակում են իրենց բլոգներում:

Գնահատումը

Մասնակիցը գնահատվում է ըստ իր ուսումնասիրությունների, պատրաստած նյութերի, շարունակականությունը ներկայացնող պատումների:


Արդյունքներ

Նունե Մովսիսյան

Կարինե Պետրոսյան

Արևիկ Ներսիսյան

Մերի Սարգսյան

Մարինե Ամիրջանյան

Թամար Ղահրամանյան