Գրաբարի օրեր

Ծրագրի նպատակը

Սովորողներին հաղորդակից դարձնել գրաբարին, ցույց տալ, որ սովորելու համար լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ չկան՝ այն մեր գեներով ու արյունով է փոխանցվում՝ յուրաքանչյուրիս դարձնելով նախնյաց ժառանգության կրողը:

Ծրագրի խնդիրները

  • սովորողներին կենդանի շփման միջոցով հաղորդակից դարձնել գրաբարի առանձնահատկություններին
  • գրաբարի միջոցով մասնակից լինել քրիստոնեական հարուստ ժառանգությանը
  • հոգևոր գրականություն կարդալով՝  ինքնավերլուծում և ինքնաքննում իրականացնել
  • հաղորդակցություն կենդանի հավատին. ո՞վ ենք մենք իրականում, ինչպե՞ս ենք ապրում և որքանո՞վ ենք հստակ պատկերացնում մեր անելիքը։

Գրաբարը դպրոցի ընդհանուր պարապմունքին, տոներին

  • Տերունական աղոթք
  • օրհնության ծես
  • հոգևոր երգեր
  • հոգևոր ծեսերի ժամանակ հնչող աղոթքների ընթերցում

Ուսումնական նյութը

  • հեղինակային կրթական ծրագրով ստեղծված գրաբար ընթերցարաններ
  • հատվածներ հայ հին գրականությունից (հայ հին վիպերգության հատվածներ, Նարեկացու տաղեր և այլն)
  • ընթերցումներ Նոր Կտակարանից
  • երաժշտության, ծեսի ծրագրով նախատեսված շարականներ
  • աղոթքների, սաղմոսների, քարոզների և շարականների ունկնդրում

Ակնկալվող արդյունք՝  գրաբարյան ընթերցումների մեդիափաթեթ

Համակարգող՝  Նունե Մովսիսյան

Արդյունք-նմուշներ

Մարինե Ամիրջանյան

Հասմիկ Ղազարյան

Մարիետ Սիմոնյան

Սոֆյա Այվազյան

Ելենա Սարգսյան

Նունե Մովսիսյան

Կարինե Պետրոսյան

Անուշ Ներսիսյան

Թամար Ղահրամանյան