Գրաբարի օրեր։ Թարգմանչաց տոն

Մասնակիցները«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, ուսուցիչներ, ծնողներ, այլ մասնակիցներՆախագծի նպատակը

  • գրաբարի, աստվածաշնչյան նյութերի նկատմամբ հետաքրքրության խթանում
  • հայ առաքելական եկեղեցու ծիսական տոների մշակույթի ծանոթացում
  • նոր Կտակարանի ընթերցում

Նախագծի խնդիրները

  • սովորողներին կենդանի շփման միջոցով հաղորդակից դարձնել գրաբարի առանձնահատկություններին
  • գրաբարի միջոցով մասնակից լինել քրիստոնեական հարուստ ժառանգությանը
  • հոգևոր գրականություն կարդալով՝  իրականացնել ինքնավերլուծում և ինքնաքննում
  • հաղորդակցություն կենդանի հավատին. ո՞վ ենք մենք իրականում, ինչպե՞ս ենք ապրում և որքանո՞վ ենք հստակ պատկերացնում մեր անելիքը։

Գրաբարը դպրոցի ընդհանուր պարապմունքին, տոներին

  • Տերունական աղոթք
  • օրհնության ծես
  • հոգևոր երգեր
  • հոգևոր ծեսերի ժամանակ հնչող աղոթքների ընթերցում

Ուսումնական նյութը

Մեթոդական նկարագրություն

Սովորողներին հաղորդակից դարձնել գրաբարին, հիմնավորել, որ գրաբար հասկանալու համար լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ չկան, այն մեր գեներով ու արյունով է փոխանցվում՝ յուրաքանչյուրիս դարձնելով նախնյաց ժառանգության կրողը:

Նախագիծը նախատեսվում է Ավագ դպրոցի սովորողների համար: Նախագիծը ուսումնական տարվա ընթացքում, ըստ կրթահամալիրի ուսումնական օրացույցի, սկսվում է Գրաբարի օրեր. Թարգմանչաց տոնի օրերին և որոշակի ընդմիջումներով շարունակվում է ամբողջ տարվա ընթացքում: Առանձին սովորողների կամ սովորողների որոշակի խմբի համար նախագիծը կարող է դառնալ երկարաժամկետ ուսումնական շարունակական աշխատանք՝  գրաբար ընթերցումների և եկեղեցածիսական տոների ժամանակ ընթերցվող շարականների ձայնա-տեսանյութերի տեսքով:

Նախագծի իրականացման փուլերը

  • աշխատանքային խմբի ձևավորում
  • գրաբար նյութերի ընթերցում-ընտրություն
  • գրաբար ընթերցում. ուղղախոսական կանոններ
  • նյութի մատուցման ձևի քննակում
  • նյութի պատրաստման ընթացք. միջանկյալ ներկայացում
  • ստացված արդյունքների քննարկում. առավելություններ և թերություններ
  • ինքնագնահատում և գնահատում

Ակնկալվող արդյունք՝  գրաբարյան ընթերցումների մեդիափաթեթ

  • գրաբար ընթերցումներ
  • աստվածաշնչյան և նարեկացիական ընթերցումներ

Արդյունք-նմուշներ

Մարինե Ամիրջանյան

Հասմիկ Ղազարյան

Մարիետ Սիմոնյան

Սոֆյա Այվազյան

Ելենա Սարգսյան

Նունե Մովսիսյան

Կարինե Պետրոսյան

Անուշ Ներսիսյան

Թամար Ղահրամանյան

Համակարգող՝  Նունե Մովսիսյան