Մայրենիի օրեր

Նկարագրությունը: Լեզուն ավելին է, քան հաղորդակցման միջոցը: Մայրենի լեզվի արժևորումը ազգային ինքնության պահպանման ու անհատականության ձևավորման կարևոր գործոն է: 2000 թվականից փետրվարի 21-ը նշանավորվեց՝ դառնալով մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր: Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:

Կրթվող յուրաքանչյուր սերունդ դասավանդողի համար ուսումնական միջավայր է բերում նոր խնդիրներ ու դժվարություններ, սակայն սովորողին մայրենի լեզվի կենսական կարևորության գաղափարը փոխանցելը, կարելի է ասել, անփոփոխ մարտահրավեր է: Լավագույն առիթն էլ փետրվարի 21-ը ուսումնական գործընթաց տեղափոխելն ու իրապես նշելն է:

Նպատակը: Կրթահամալիրի բոլոր օղակներում փետրվար-մարտ ամիսներին իրականացվում են մայրենիին նվիրված տարբեր նախագծեր, որոնք կարող են լինել անհատական, խմբային, տարատարիք: Դրանց հիմնական նպատակն է հիշատակված տոնի պատմությանն ու խորհրդին ծանոթանալը, հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը, մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը, լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը, լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը:

Խնդիրներն են մայրենի լեզվի հետ կապված ուսումնասիրությունների իրագործումը, մայրենի լեզվի տարբեր իրողությունների, խնդիրների հետ կապված քննարկումների կազմակերպումը, տոնի նշանավորումը:

Ժամանակացույցը: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, ըստ ուսումնական օրացույցի, փետրվարի կեսերից մինչ մարտի կեսերը (ամեն տարի տրվում է հստակ ժամանակահատված) տոնում է մայրենի լեզվի օրերը: Նախագծերը, պայմանավորված ծավալով, այլ առանձնահատկություններով, կարող են ավելի երկար ժամանակահատված ընդգրկել: Սովորաբար մայրենի լեզվի օրերին հատկացված ժամանակում ներառվում է նաև փետրվարի 19-ը, որը սովորողների հետ հնարավորինս բովանդակալից ենք դարձնում տարբեր նախաձեռնություններով: Փետրվարի 21-ին ունենում ենք փոքր ժողովուրդների և նրանց մայրենի լեզվի, տոնի վերաբերյալ տարաբնույթ տեսանյութեր, ռադիոհաղորդումներ: Փետրվարի 22-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում շարունակվում են նախագծային աշխատանքները, հոդվածների թողարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումների, մրցույթների կազմակերպում, լրաքաղ, իսկ մարտի 7-ին նշվում է Հայոց լեզվի օրը։

Մասնակիցներ: Նախագծային աշխատանքներին մասնակցում եմ դասավանդողները, սովորողները, ծնողները և ընտանեկան դպրոցի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, այլ հետաքրքրվողներ: Դասավանդողն առավելապես խորհրդատուի և աշխատանքները համակարգողի գործառույթներն է իրագործում, թեպետ կարող է նաև իր ակտիվ մասնակցությունն ունենալ` տեսանյութեր ու ռադիոնյութեր պատրաստելով և այլ աշխատանքներով:

Իրականացման ընթացքը

  • Նախագծերի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում,
  • Ըստ նախասիրությունների` մայրենիին առնչվող որևէ հարցի ուսումնասիրություն,
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ,
  • Մայրենիին առնչվող քննարկումներ, բանավեճեր, հանդիպումներ,
  • Քաղաքային թափառումներով օրվա նշանավորում,
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով,
  • Նախագծերի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում:

Աշխատանքային ուղղությունները

  • Ընթերցանություն
  • Թարգմանական և ստեղծագործական աշխատանքներ
  • Լեզվաբանական խաղ-մրցույթներ
  • Ֆլեշմոբային առաջադրանքների մշակում
  • «Կլոր սեղան»-քննարկումներ
  • Վարպետության դասեր
  • Տեսադասեր
  • Աուդիո-, տեսա-, ռադիոնյութեր
  • Լեզվաբանական ուսումնասիրություններ. հոդվածներ
  • Հայերենի օլիմպիադաների, մրցույթների մասնակցության նախագծեր
  • Ճամփորդություններ Հայաստանի մարզերում, բարբառների, տեղանունների
    (աշխարհագրական անուններ՝ գետա- լճանուններ, լեռնանուններ, լեռնացքների, քարանձավների, գյուղերի ու քաղաքների անունների և այլն) ուսումնասիրություն

Թեմաները

  • Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (տարժամանակյա և համաժամանակյա ուսումնասիրություն)
  • Հայոց լեզվի այսօրվա վիճակը
  • Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
  • Ազգային փոքրամասնությունները Հայաստանում
  • Լեզվի պետական տեսչության դերը
  • Հեռուստատեսության ուժը. Սպասումներ և իրականություն
  • Հայերենը՝ մտածողության ձև, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին
  • Լեզու և հայրենասիրություն, լեզու և ազգային ինքնաճանաչություն
  • Ազգային լեզու և համացանցային լեզու
  • Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում
  • Օտարաբանությունները հայերենում. մաքրամոլությո՞ւն, թե՞…
  • Փոխառյալ բառերը հայերենում
  • Հայոց տեղանունների (բնականուններ, ջրանուններ, մանրատեղանուններ և այլն) վերլուծությունը
  • Դարձվածքների, շրջասությունների ու թևավոր խոսքերի առաջացման աղբյուրները
  • Բառապաշար և ոճ
  • Հայերենի բարբառները. պատումներ բարբառներով
  • Լեզվական սխալներ, խախտումներ
  • Աճառյանի աշխատությունները
  • Այլ թեմաներ։

Նախակրթարանների նախագծային գործունեությունը: Նախակրթարաններում այս օրերին աշխատանքների հիմնական նպատակն է զարգացնել սաների խոսքային ապարատի երեք օրգանները՝ ուղեղը, ականջը և լեզուն, սովորեցնել լսել հարցը, հասկանալ, բացատրել, կարողանալ անկաշկանդ, կապակցված խոսել, զարգացնել տրամաբանությունն ու երևակայությունը։ Զարգացնել իրականությունը խոսքով վերարտադրելու կարողությունը։ Երեխաներին հաճախակի տրվում են հարցեր, զարգացնում նրանց բանավոր խոսքը: Օրվա ընթացքում դաստիարակները հետևում եմ երեխաների քչփչոցներին, խաղերին, զրույցներին՝ հետաքրքիր թեմաների ժամանակ միջամտում են և որոշ հարցեր տալիս։ Սխալ արտասանած բառերը շտկվում են, ոչ հայերեն բառերի հայերեն տարբերակն է մատուցվում, անընդհատ խոսելով՝ զարգացնում են բանավոր խոսքը, ստեղծագործելու, հորինելու կարողությունը, միմյանց զիջելու, լսելու կարողությունը, ցածր խոսելու ունակությունը։ Արդյունքը դառնում է երեխաների խոսքը սղագրված, հետաքրքիր տեսանյութով, պատումով (օրինակ 123):

Կրտսեր օղակի նախագծային գործունեությունը: Կրտսեր դասարաններում մայրենիի օրերին իրականացվող նախագծերի հիմնական խնդիրներն են են սովորողի բանավոր ու գրավոր խոսքի, մեդիահմտությունների զարգացումը: Առաջին դասարանում այս շրջանը զուգորդվում է թումանյանական նախագծերի և բառուսուցման փուլի ավարտի հետ։ Որպես ստուգատեսային կետեր առանձնացվում են հետևյալները․

  • Բառուսուցման էլեկտրոնային փաթեթների ներկայացում
  • Սովորողների կողմից թումանյանական հեքիաթների հատվածաբար ընթերցում
  • Թումանյանական լեզվի յուրացում, անծանոթ բառերի բացատրություն
  • Թումանյանական լեզվով նոր հեքիաթի ստեղծում

Կրտսեր մյուս դասարաններում հիմնականում կատարվում են հետևյալ աշխատանքները.

  • Քննարկումներ, զրույցներ տոնի ծագման, խորհրդի մասին,
  • Սովորողների հետ շարունակում ենք ստեղծել տարբեր ստեղծագործությունների, ինչպես նաև շուտասելուկների, սուտասելուկների, առած-ասացվածքների, հանելուկների տեսա և աուդիո տարբերակները,
  • Սկսում ենք ուսումնասիրել, հավաքել, թե ընտանիքներում տատիկ-պապիկները, հարազատները ինչ բարբառով են խոսում, որ բառին որ բարբառով ինչ են ասում: Հավաքում ենք ընտանեկան հարցազրույցներ, բարբառներով ընթերցարաններ,
  • Շրջակա միջավայրը (խանութներ, ցուցատախտակներ)` որպես ընթերցարան ,
  • Էլեկտրոնային այբբենարանների ստեղծում,
  • Ուսումնասիրում ենք հայերենի տարբեր շերտերը,
  • Ծանոթանում ենք հին հայերենին՝ գրաբարին,
  • Ձեռք ենք բերում թարգմանչական կարողություններ:

Թեմաները, ուղղությունները

  • Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի ճյուղ
  • Հայերենի զարգացման փուլերը
  • Հայերենի բարբառները
  • Մեսրոպ Մաշտոցը և գրերի գյուտը
  • Գրաբարյան ասույթների,աղոթքների, շարականների փոխադրում
  • այլ

Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական-դասարանական բլոգներում (օրինակ 1, 2, 3):

Միջին օղակի նախագծային գործունեությունը: Միջին օղակում ուսումնական-հետազոտական աշխատանքների հիմնական ուղղությունները հետևյալներն են.

  • Մայրենի լեզվի օրը
  • Հայոց լեզու. ճյուղերը
  • Լեզվի զարգացման փուլերը
  • Ժարգոնային բառեր իմ միջավայրում. ուսումնասիրել, ներկայացնել
  • Իմ բարբառը, ներկայացնել որևէ բարբառ, որով խոսում եք դուք կամ ձեր ընտանիքի անդամներից մեկը . նախընտրելի է այդ բարբառով որևէ ձայնագրության ներկայացում
  • Որևէ բարբառով հեքիաթի կամ պատմության ձայնագրում կամ տեսագրում 
  • Մաքրամոլությո՞ւն, թե՞ ծիծաղելի բառեր, բերել օրինակներ, ներկայացնել կարծիք
  • Բառապաշարի շերտը. ուսումնասիրություն
  • Իմ բառապաշարը . արդյոք խոսում եմ գրական հայերեն։
  • Մայրենիի օրերին ընդառաջ անում ենք թարգմանություններ՝ ուղղված համացանցի հայերեն շտեմարանի հարստացմանը
  • Բառարանային աշխատանքներ
  • Գրաբարյան, բարբառային ընթերցարանների ստեղծում
  • այլ

Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում (օրինակ 12, 3):

Ավագ օղակի նախագծային գործունեությունը: Ավագ դպրոցում նախագծային աշխատանքների հիմնական նպատակներն են` հայերենի տարբեր շերտերին անդրադառնալը, մայրենի լեզվի պահպանման խնդիրը արժևորելը, լեզվի զարգացման միտումները ուսումնասիրելը, լեզուն որպես մշակութային արժեք ընկալելը, պահպանելը, ներկայացնելը: Աշխատանքների ուղղությունները հետևյալներն են.

  • Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզու, դրա տրոհումից առաջացած լեզուներ (տարժամանակյա և համաժամանակյա ուսումնասիրություն)
  • Հայերենն իր երկու ճյուղերով՝արևելահայերեն և արևմտահայերեն
  • Հայերենը՝ մտածողության ձև, ձոն մայրենի լեզվին, ասույթներ, ասացվածքներ լեզվի մասին
  • Ազգային լեզու և համացանցային լեզու
  • Գրաբարաբանությունները ժամանակակից հայերենում
  • Օտարաբանությունները հայերենում. մաքրամոլությո՞ւն, թե՞…
  • Փոխառյալ բառերը հայերենում
  • Լեզվական սխալներ, խախտումներ
  • Օտարաբանությունները և բառագործածության սխալները.  մամուլ, հեռուստատեսություն
  •  Բառարանային հետազոտական աշխատանք- թումանյանական, տերյանական
  • գրաբար ընթերցումներ-Ուսումնական ժամերգություն
  • բարբառային ընթերցումներ-Թումանյան «Անեկդոտներ Լոռվա կյանքից»
  • կարդում ենք Թումանյան, Տերյան, Չարենց
  • մայրենի լեզուն որպես այլ մշակույթների ծանոթանալու միջոց-հնդկական մշակույթ. Մահաթմա Գանդի
  • այլ

Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում (օրինակ 1, 2, 3):

Քոլեջի նախագծային գործունեությունը:

  • Լեզուն` որպես հաղորդակցության միջոց
  • Հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում
  • Լեզվի զարգացման փուլեր` գրաբար, միջին հայերեն,աշխարհաբար արևելահայերեն և արևմտահայերեն
  • Գրական լեզու,  խոսակցական լեզու, բարբառներ
  • Լեզուն և  պատկերավորման արտահայտությունները` դարձվածքներ, թևավոր խոսքեր

Նախագծի ավարտին արված աշխատանքները հավաքվում են, ամփոփվում, հրապարակվում դասավանդողի բլոգում, ենթակայքում, այլ մեդիահարթակներում (օրինակ 1, 2):

Օրինակներ կրթահամալիրի կայքում, ենթակայքերում, «Դպիր»-ում Մայրենի լեզվին նվիրված նյութերից

Համառոտ նկարագիր

Նախագծի ժամկետը՝ փետրվարի 17 — մարտի 13
Մասնակիցները՝ տարատարիք սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, այլ ցանկացողներ…

Նպատակը

Մայրենի լեզվի հետ կապված աշխատանքների իրականացում, մայրենի լեզվի ուսումնասիրության հանդեպ հետաքրքրության մեծացում

Խնդիրներ

  • Մայրենի լեզվի հետ կապված ուսումնասիրությունների իրագործում,
  • Մայրենի լեզվի տարբեր խնդիրների հետ կապված քննարկումների կազմակերպում,
  • Մայրենիի օրվա նշանավորում, տոնում (քաղաքային թափառումներ),

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում,
  • Ըստ նախասիրությունների` մայրենիին առնչվող որևէ հարցի ուսումնասիրություն,
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ,
  • Մայրենիին առնչվող քննարկումներ, բանավեճեր,
  • Քաղաքային թափառումներով օրվա նշանավորում,
  • Պատրաստի նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում՝ համացանցային ֆլեշմոբների միջոցով,
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցչի բլոգներում:

Ակնկալվող արդյունքներ 

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • Քաղաքային թափառումներ
  • Համագործակցային նախագծեր

Նախագծի արդյունքների ներկայացում

  • Սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
  • Հավաքված նյութերի մշակում-հրապարակում

Արդյունքներ 

Մերի Սարգսյան