,,Սասնա,, ծռեր

Նախագծի նպատակը․

  • պատկերացում կազմել հայ ժողովրդի ծագման, հայի տեսակի առանձնահատկությունների մասին, սովորողի մեջ ձևավորել իրական հերոսի կերպար։

Նախագծի խնդիրները․

  • էպոսի օգնությամբ պատկերացում կազմել հզոր պետության մասին, վերլուծել-հասկանալ դրան հասնելու պայմանները, ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում պետության (ընտանիքի) հետ, եթե խախտվում են այդ պայմանները, սովորողների մեջ արթնացնել հերոսական մղումներ։

Նախագծի մասնակիցները․

  • տարատարիք սովորողներ, սովորողների ընտանիքներ, էպոսագետներ և այլ շահառու անձինք։

Նախագծի ժամկետը․

  • մայիս-օգոստոս ամիսներ

Նախագծի իրականացումը․

  • կարդում ենք էպոսը՝ մենակ, ընկերոջ հետ, ընտանիքով, առցանց, հանրային հարթակներում՝ բլոգ, ենթակայք, կայք, ՖԲ։ Վերլուծում ենք հերոսների արարքները, բնութագրում նրանց, դուրս բերում պետականության մոդելներ, հերոսներին համեմատում սեփական ծնողների հետ՝ որպես ընտանիքի ղեկավար։ Ընթերցումները վերածում ենք խաղի, ասքի, երգի, նկարապատումի, քանդակի․․․

Նախագծի արդյունքները․

  • ռադիոնյութեր, տեսանյութեր բլոգում՝ անհատական, ընտանեկան, առցանց հանդիպում-քննարկումներ Teams հարթակում, վերլուծություններ բլոգներում։
  1. Հասմիկ Թոփչյան
  2. Ելենա Սարգսյան
  3. Քրիստինե Շահբազյան
  4. Կարինե Պետրոսյան
  5. Սոֆյա Այվազյան
  6. Արևիկ Ներսիսյան
  7. Թամար Ղահրամանյան
  8. Նունե Մովսիսյան
  9. Մարինե Ամիրջանյան

Ընթերցանության նյութը.

«Սասնա ծռեր» էպոս

Հաղորդումներ. էպոսագետներ.

«Սասնա ծռեր» էպոսը և պետականությունը — Արուսյակ Սահակյան

Թաքնագիտությունը՝ Հայոց հավատամքային- “Սասնա Ծռեր” էպոսում

«Սասնա ծռերը»՝ հավերժական գիտելիք և նախնիների սրբազան պատմություն

«Սասնա Ծռեր» էպոսը․ Բացահայտում։

«Սասնա Ծռեր» էպոսը․ Բացահայտում-2։

 

Համակարգող՝ Հասմիկ Թոփչյան