Ծիսական ամանոր և Ս. Ծնունդ

Նախագծի նպատակը

Ամանորյա, Սուրբծննդյան ծեսը մեզանում։ Ինչպես է 21-րդ դարի քաղաքացին տոնում ծիսական ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Ծեսը մարդու անձնային, ընտանեկան, հասարական կյանքում: Նախագծի նպատակը նշված թեմայով խնդիրների ներկայացումն է և հանրայնացումը։

Խնդիրները

  • Ինչպե՞ս ենք նախապատրաստվում Ամանորին, Սուրբծննդյան տոնին
  • Ամանորի, Սուրբ Ծննդյան տոնին նախապատրաստվելիս ի՞նչն ենք կարևուրում, ինչո՞ւ
  • Ինչո՞վ և ինչպես ենք տոնական տեսք հաղորդում տանը, քաղաքին, թաղին։
  • Ամանորը և Սուրբ Ծնունդն իմ ընտանիքում․ ընտանեկան մերօրյա ավանդույթներ
  • Ամանորի, Սուրբծննդյան ուտեստներն իմ տեսախցիկում, գրում
  • Ամանոր, Սուրբ Ծնունդ. առկա, խնդիրներ, անհանգստություններ
  • Սուրբծննդյան իմ նամակը

Աշխատանքի հնարավոր ուղղություններ

  • մարդու` մերձավորի, ընկերոջ, անծանոթի և խնամքի  կարիք ունեցող թռչունի, կենդանու, բույսի, տարածքի նկատմամբ սրտացավ վերաբերմունք-դրսևորման արտահայտություն
  • «Բարև, Սուրբ Ծնունդ»-ավանգարդիստական, մոդեռն ստեղծագործություններ
  • ձմեռային ընթերցումների շարք, վերլուծություններ, ձայնանյութ-տեսանյութեր-
  • հոգևոր երգերի կարաոկեների պատրաստում

Կից մեդիանյութեր

Ակնկալվող արդյունքը`

  • Պատումներ, նամակներ, տեսանյութեր, նկարաշարեր, ռադիոնընթերցումներ, հրապարակախոսական նյութեր, մեդիաբացիկներ, վերլուծություններ

Նախապատրաստական փուլի նյութեր`

Աստվածաշնչյան ընթերցումներ

Հայ դասական քնարերգություն

Համակարգող՝ Նունե Մովսիսյան