Հունվարյան ֆլեշմոբ

Հայերենից հաջորդ ֆլեշմոբը հունվարի 15-ին է։ Ի տարբերություն նախորդների ֆլեշմոբի առաջադրանքների մի մասը կհրապարակվի առնվազն մեկ շաբաթ առաջ։

Դրանք կլինեն տեքստերի, տեսա- և աուդիոնյութերի ստեղծման առաջարկություն.

  • ա) մայրենիի այսօրվա վիճակի ուսումնասիրություն,
    բ) մայրենիի և նրա ուսուցման խնդիրների արծարծում,
    գ) որևէ խնդրի լուծման առաջարկություն և այլ զրույց, հարցազրույց,պատում,
    դ) ուսումնական օրացույցով որոշված այլ խնդիր.
  • մինչև 3-րդ դասարանցիների համար՝ էլեկտրոնային ընթերցարան (պայմանական անուն), որ ովքեր նյութերը մոնտաժելու խնդիր ունենան, դուրս չմնան ծրագրից.
  • գրաբար, արևմտահայերեն, բարբառային աուդիոնյութերի ստեղծում, ներկայացում.
  • լեզվաբանական խնդիրների լուծում-քննարկում (նոր խնդիրներ, որ կհրապարակվեն դեկտեմբերի 25-ին)։

Մասնակիցները նյութերը կստեղծվեն մինչև հունվարի 15-ը, իսկ հունվարի 15-ին՝ ժամը 19.00-22.00, իրենց այդ նյութերը հրապարակեն սոցցանցերում (youtube, rutube, այլ tube, facebook, tweeter) ու գրանցեն ֆլեշմոբի էջում։

Ֆլեշմոբի ժամանակ կարող են լինել նաև այդ պահին լուծվող այլ խնդիրներ։

Պատասխաններ և գնահատման կարգ

Պատասխաններ և գնահատման կարգ

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

Մինչև 3-րդ դասարան

  1. Գտնված յուրաքանչյուր բառը` 0,5 միավոր:
    Ա. մարտ
    Բ. Բազուկ
  1. Յուրաքանչյուր նոր բառը` 0,2 միավոր:
    Մաշկ: Փեսա: Հարս: Կավիճ: Ագռավ: Կավ:
  1. Ընտրված յուրաքանչյուր ճիշտ բառը` 0,2 միավոր:
    գդալ, տարի, մարտ, խաղ, սունկ
  1. Բոլոր հնարավոր օրերը՝ 1 միավոր, միայն մեկը կամ երկուսը՝ 0.5 միավոր:
    Երեքշաբթի, հինգշաբթի, կիրակի:
  1. Ամեն մի ճիշտ գտնված ասացվածքը` 0,5 միավոր:
    Ամառը որ պառկես հովեր, ձմեռը կսատկեն հովեր:
    Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու:
    Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս` հիվանդ:
    Բերնեբերան, հազարբերան՝ ասեղը կդառնա գերան:
  1. 1 միավոր:
    կատու-4
    ավանակ- 2
    աքլոր- 7
  1. Ամբողջական, բառացի փոխադրումը` 5 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, ժամանակաձևերի սխալով կամ ոչ էական բառային սխալներով փոխադրումը` 4 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, բայց սխալներով փոխադրումը` 1 միավոր:

Կար-չկար, մի աղքատ մարդ կար, որ գնում և ձկնորսի բեռնակիր է դառնում: Օրական մի քանի ձուկ է բռնում, տուն բերում և ապրում իր կնոջ հետ: Մի օր էլ այս մարդը մի ձուկ է բռնում, ու ա՜յ քեզ բան,այս ձուկը լեզու է առնում ու խոսում.
— Բաց կթողնե՞ս ինձ, բարի՛ մարդ. ծնողներս ինձ են սպասում:
Աղքատը խղճում է ձկանը և բաց թողնում:
Բայց ձկնորսը, երբ իմանում է, շատ է բարկանում ու վռնդում է խեղճ աղքատին:
-Հիմա ո՞ւր պիտի գնամ:
Աղքատը տխուր-տրտում տուն է գնում, ճանապարհին հանդիպում մի հրեշի: Հրեշը, երբ իմանում էինչն ինչոց է, մի կով է տալիս այս մարդուն ու բարի ճանապարհ մաղթում: Աղքատը ուրախ-ուրախ գնում է տուն ու իր կնոջ հետ առոք-փառոք ապրում:
<ol start="8">
<li><strong>Ամեն առարկայի լիարժեք բնութագրումը
3-ական բառով, 0,4 միավոր (Տարբերակները բազում կլինեն):
Օրինակ՝
Մայր-բարություն, սեր, անձնվիրություն
Կրակ-կարմիր, ջերմություն, ծուխ
Տուն-ընտանիք, մանկություն, օջախ
Ընտանիք-ծնողներ, քույր-եղբայր, ջերմություն
Դաշտ-ազատություն, կանաչ, խաղաղություն:

  1. Յուրաքանչյուր հեքիաթի և հեղինակի ճիշտ նշումը` 0,5 միավոր:

«Անհաղթ աքլորը»,  «Անբան Հուռին», «Ծիտը», «Սևուկ ուլիկ»։ Հեղինակը՝ Հովհաննես Թումանյան:

  1. Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

 

4-5-րդ դասարան

  1. Բառազույգի ճիշտ ընտրությունը` 0,5, հիմնավորումը` 0,5 միավոր:
    Բյուն-բույն
    Հիմնավորում` Հայերեն «բյուն» բառ գոյություն չունի:
  1. Յուրաքանչյուր ճիշտ բառը` 0,1 միավոր:
    Վերացնել, հագեցնել, գաղութ, մաշիկ, տգետ, գրավել, հաշմվել, մամուլ, բարկ, գալիք:
  1. Մեկ միավոր, եթե խմբավորում է առաջարկված + 2 միավոր, եթե բացատրված է խմբավորումը։ Պատասխանները տարբեր կարող են լինել. օրինակ՝
  • նույնարմատ զույգեր և տարարմատ զույգեր. այս դեպքում չի լինի բառազույգ, որ երկու խմբում կլինի.
  • գործող առարկա – գործողություն և գործողության լրացում – գործողություն. այս դեպքում «ավտոբուս-գնալ», «ուսուցիչ-ուսուցանել» զույգերը կլինեն երկու խմբում։
  1. Ամեն ճիշտ համապատասխանեցումը` 0,3 միավոր:
     Ածել ի գիտութիւն — իրազեկել
    Ական թոթափել — վայրկյան, ակնթարթ
    Ակն ունել — սպասել, հուսալ
    Այպն առնել — ծաղրել
    Դիւրամուտ լինել — հեշտությամբ մուտք գործել
    Դիր և տար առնել — ցիրուցան անել
    Զմտաւ ածել — մտածել:
  1. Պատասխանները կարող են տարբեր լինել: Յուրաքանչյուրը` 0,5 միավոր։
    ա) 木木 — անտառ
    բ) 人土 — գյուղացի (երկրագործ), մահ (հուղարկավորում)…
  1. Եթե բոլոր ասացվածքները ճիշտ փոխադրված են, 3 միավոր։ Յուրաքանչյուր պակասի կամ ոչ ճիշտ փոխադրության համար հանվում է 0.5 միավոր։
    Ճիշտ խոսողի գլուխը ծակ է:
    Հանուն տիրոջ` շանը քար մի՛ գցիր:
    Ոտքդ վերմակիդ չափո՛վ երկարիր:
    Մորը տես, աղջկան ուզիր:
    Խոզի գլուխը գորգի վրա չի մնում:
  1. 10 բառի դուրսբերումը` 1, շուտասելուկի հորինումը` 4 միավոր:
  1. Պատասխանները տարբեր կլինեն: Ամեն ճիշտ դարձվածքը` 0,25 միավոր: Օրինակ՝
    Մահկանացուն կնքել
    Լեղին պատռվել
    Աչքերը ճակատը թռչել
    Բերանը ջուր առնել:
  1. Յուրաքանչյուր ճիշտ բառի նշումը` 1 միավոր.
    hogeita, bederatzi
  1. Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

 

6-8-րդ դասարաններ 

  1. Ճիշտ գրված յուրաքանչյուր բառ` 0,2 միավոր.
     Տնօրէն, եղելութիւն, յատկապէս, գործունէութիւն, ոսկեգոյն:
  1. Յուրաքանչյուր բառի ստուգաբանությունը և իմաստափոխությունը` 0,5 միավոր`
    հարիֆ-արաբ. harif` ընկեր, բարեկամ, այսօր` միամիտ:
    ընկեր=ընդ + կեր` միասին ուտող, հացակից, այսօր այս իմաստը մթագնել է, չի գիտակցվում որպես միասին ուտող:
    Դունչ=ընդ +ունչ` դնչի տակ, այսօր այն ընկալվում է որպես ստորին ծնոտ:
  1. Յուրաքանչյուր ճիշտ բառը` 0,2 միավոր։
    Բեմ, սպունգ, ստամոքս, ափսե, պնակ, մետաքս, փիլոն, կրկես, կանթեղ, մարտ:
  1. Յուրաքանչյուր ճիշտ նախադասությունը` 1 միավոր։
    ա) Haiek nebari giltzak eman dizkiote. –Նրանք եղբորը բանալիներ են տվել:
    բ) Mutilak zuei egunkaria ekarri dizue. – Տղան ձեզ համար թերթ է բերել։
    գ) Haiek guri liburua oparitu digute. – Նրանք մեզ գիրք են նվիրել։
  1. Յուրաքանչյուր բառը` 0,5 միավոր.
    ա) բառակազմություն
    բ) ածանցում
    գ) դերբայ
    դ) վերաբերական
    ե) ենթակա
    զ) պարագա
  1. Ամբողջական, բառացի փոխադրումը` 5 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, ժամանակաձևերի սխալով կամ ոչ էական բառային սխալներով փոխադրումը` 4 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, բայց սխալներով փոխադրումը` 1 միավոր:
    Մի մարդ ու կին են լինում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասում է.
    -Արի տղային պսակենք:
    Ասում է` պսակենք:
    Ասում է.
    -Տեսնում եմ` մեր գյուղում  խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն է, արի գնանք տերտերի աղջկան ուզենք:
    Տերտերի հետ խոսում են, աղջկան բերում տուն: Դե այսօր հարս է, նոր է, վաղը-մյուս օրը կլավանա: Երեք-չորս օր անցնում է, տանը ջուր չկա, թոնիրն էլ վառել է սկեսուրը, տաշտն էլ վառվում է: Ամուսինը կնոջն ասում է.
    -Ա՛յ կնիկ, ախր տաշտը վառվում է, ջուր չկա, թող տանեմ, մի դույլ ջուր բերեմ:
    Կինն ասում է.
    -Չէ՛, ա՛յ մարդ, ամո՛թ է, ես` այստեղ, հարսն այստեղ, դո՞ւ տանես` ջուր բերես: Թող` ես տանեմ:
    Մարդ ու կին կռվում են. նա ասում է` ես տանեմ, մյուսն ասում է` ես տանեմ: Հարսը վեր է կենում, ասում.
    -Ա՛յ հայր ու մայր, ինչո՞ւ եք կռվում, հերթ դրեք, ամեն մեկդ մի անգամ գնացեք բերեք:
    Ա՛յ քեզ նոր հարս:
  1. Պատասխանները տարբեր կլինեն: Յուրաքանչյուր ճիշտ դարձվածքը` 0,6 միավոր:
    Օրինակ՝ 
    Առուն չթռած` հոպ ասել: Քթի մազ լինել։ Սայլը տեղից շարժել։ Լեղին ջուր կտրել։ Աթոռից գցել։ Թևութիկունք լինել։
  1. Յուրաքանչյուր բառը` 0,5 միավոր.
    Օրինակ՝ սրտանոթային, գերծանրաբարձ, լայնաժպիտ, հացթուխ, երկհնչյուն, գծագրում։
  1. Ամբողջական, բառացի փոխադրումը` 5 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, ժամանակաձևերի սխալով կամ ոչ էական բառային սխալներով փոխադրումը` 4 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, բայց սխալներով փոխադրումը` 1 միավոր։
    Իմաստուն որդին հոր ուրախությունն է, անմիտ որդին` մոր տրտմությունը: Անօրեններին չեն օգնի գանձերը, բայց արդարությունը կփրկի մահվանից: Խորշակից փրկվեց իմաստուն որդին, ամառները խորշակահար եղավ անօրեն որդին: Տիրոջ օրհնությունն արդարների գլխին, ամբարիշտների բերանները կծածկի տարաժամ սուգը: Արդար բերանից իմաստություն է բխում, անիրավի լեզուն` չորանում: Արդար մարդկանց շրթունքներից շնորհներ կբխեն, ամբարիշտների բերանները կփակվեն:
  1. Ամբողջական, ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:

9-12-րդ դասարաններ

  1. Յուրաքանչյուր բառը` 0,3 միավոր.
    ա) Հականիշ
    բ) Գոյական
    գ) Պարույկ
    դ) Վաղակատար
    ե) Դերանուն
    զ) Շաղկապ
    է) Բայ
  1. Յուրաքանչյուր բառը 0, 25 միավոր` քամի, զեփյուռ, սամում, հովիկ:
  1. 2 միավոր.
    կապոյտ, ընծայ, աւագ, բազմութիւն, վէճ, լեարդ, սառոյց, դեղձան, հոկտեմբեր, սակրաւոր, յօրինել, վիշապ, թուական, ծանօթ, քաջօրէն, տէր:
  1. Ճիշտ վերականգնված և թարգմանված յուրաքանչյուր նախադասությունը` 1 միավոր.
    ա) Zuk haiei gutunak bidali dizkiguzu. Դու նրանց նամակ ես ուղարկել:
    բ) Haiek zuri ogia ekarri dizute. Նրանք քեզ համար հաց են բերել:
    գ) Aitonak niri loreak eman dizkit. Պապը ինձ ծաղիկ է տվել:
    դ) Nik mutilari egunkaria erosi diot. Ես տղայի համար թերթ եմ գնել:
    ե) Zuek guri liburua ekarri diguzue.Դուք մեզ գիրք եք բերել:
  1. Ամբողջական, բառացի փոխադրումը` 5 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, ժամանակաձևերի սխալով կամ ոչ էական բառային սխալներով փոխադրումը` 4 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, բայց սխալներով փոխադրումը` 1 միավոր։
    Լինում են, չեն լինում, մի մարդ ու կին: Նրանք երեխա չեն ունենում: Շատ հարուստ են լինում, բայց ոչ մի բան նրանց աչքը չի գալիս (չի հետաքրքրում): Նրանք միշտ ասում էին. «Էհ, մեր ինչին է պետք  այսքան ունեցվածքը, այս անքուն ցեցը, եթե մենք մի երեխա չունենք, որ նրանով խնդանք, ուրախանանք: Երանի Աստված սրա կեսը, կեսի կեսն էր մեզ տվել ու մի սիրուն տղա…»:
  1. Ամբողջական, բառացի փոխադրումը` 5 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, ժամանակաձևերի սխալով կամ ոչ էական բառային սխալներով փոխադրումը` 4 միավոր: Ընդհանուր առմամբ ճիշտ, բայց սխալներով փոխադրումը` 1 միավոր։
    Ամբողջ սրտով հույսդ դիր Տիրոջ վրա և քո իմաստությամբ մի հպարտացիր: Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, որ ուղղի քո ճանապարհը, և որ ոտքերդ չգայթակղվեն: Սեփական աչքում իմաստուն մի եղիր, այլ վախեցիր Տիրոջից և հեռու մնա ամեն չարից: Ապա մարմինդ կբուժվի, և դարման կլինի ոսկրերիդ: Պատվիր Տիրոջը քո արդար վաստակով և նրան պտուղ տուր քո արդար արմատներից, որպեսզի լցվեն քո շտեմարանները ցորենի լիությամբ, իսկ հնձաններդ գինով բխեն:
  1. Յուրաքանչյուր ճիշտ զույգը` 0,25 միավոր:
    okī -աչք, spel — առասպել, ster-աստղ, rev — արեգ, արև, arg’-ato- արծաթ ag’ros- արտ, bher- բերել (բերրի), bhal-բալ, vedo- գետ,wol -գող, worg’-գործ, wordo-գորտ,  tu -դու, elew -եղևնի, noghlo — եղունգ, ers -եռալ:
  1. Յուրաքանչյուր ճիշտ զույգը` 0,3 միավոր.
    Արտասուք -asrū
    Բերել -barāmi
    Բորենի-bawrō
    Դեզ-daēza
    Դուռն-dvar
    Եղբայր-brātar
    Եմ-ahmi
    Երեք -θrāyō
    Հետ(ք)-paδ
    Պինդ –band
  1. Ամբողջական ասելիքով տեքստը` հիմնականում` անսխալ (1-2 սխալով)` 10 միավոր (ըստ սխալների քանակի` համապատասխանաբար` 9,8,7 միավորներ): Գրագետ, լավ սկսած, բայց անավարտ տեքստը` 5 միավոր: Ուղղագրական, կետադրական սխալներով, բայց հետաքրքիր պատումը` 6 միավոր: Գրագետ շարադրված, բայց անգույն խոսքը` 4 միավոր: Սխալներով, անգույն, բայց ավարտված պատմությունը` 3 միավոր:
Դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրներ

Դեկտեմբերյան ֆլեշմոբի խնդիրներ

12038019_1023872170985824_6542940172863561751_n

Ֆլեշմոբի հարգելի մասնակից, առաջադրանքներից ընտրիր քեզ հարմարը: Աշխատանքը կարող եք կատարել հենց այս էջում, կամ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրիր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրիր պատասխանը դրա համար հատկացված տեղում:  Շարունակել կարդալ

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

Դեկտեմբերյան ֆլեշմոբ

Հայոց լեզվով և լեզվաբանական աշխատանքով ոգևորված հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2015թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա երկրորդ առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։ 
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին:
Մասնակիցներն առաջադրանքները կարող եք անել մենակ, խմբով, ընտանիքով։

Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը:

Նոյեմբերյան ֆլեշմոբի մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։

Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են  մինչև ժամը 22:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ ժամը 22:00: