Հայերենից մարտյան ֆլեշմոբի առաջադրանքներ

img_0186

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։

Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 23.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Մինչև 3-րդ դասարան

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ

Մարտյան ֆլեշմոբ հայերենից

img_0246.jpg  Հայոց լեզվով և ընդհանրապես լեզվաբանությամբ հետաքրքրվող հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, 2016թ. մարտի 11-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում,  կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։

Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։

Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են  մինչև ժամը 23:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 22:00: