Հայոց լեզվի ֆլեշմոբի ճամբար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում օգոստոսի 15-18-ին կազմակերպվում է հայերենագիտական ամառային քառօրյա ճամբար`

  • 2 օր Երևանում՝ կրթահամալիրում (15-16.08),
  • 2 օր՝ Սևանի «Ժայռ» գոտում (17-18.08):

Ճամբարի մասնակիցները

2015-2016 ուսումնական տարում հայերենի ֆլեշմոբներին ակտիվ-արդյունավետ մասնակցության համար խրախուսվողները ճամբարի ուղեգիրը կստանան իբրև մրցանակ.

հայերենով, ամառային ուսումնական միասնական աշխատանքով հետաքրքրվող սովորողները ֆլեշմոբի ճամբարին կարող են մասնակցել՝ ձեռք բերելով ուղեգիրը։

Ուղեգրի արժեքը

  • Երևանյան երկու օրվա համար (ժամը՝ 10:00-15:00-ի համար) Երևանից հաճախողները վճարում են 4000 դրամ (օրը՝ 2000), մարզերից և Արցախից հաճախողները՝ 6000 դրամ (օրը՝ 3000): Երևանում բնակվողների համար ճամբարի արժեքը ներառում է հայերենի պարապմունքներ, լեզվաբանական հետաքրքիր քննարկումներ, մեկանգամյա սնունդ, լող, հեծանիվ, մարզերից և Արցախից եկողների համար` նաև ընթրիք և կացարան, երեկոյան զբոսանք Երևանում:
    Ճամբարային պարապմունքները կներառեն նաև երաժշտություն, պար, ինտելեկտուալ խաղեր:
    Մասնակիցները, ըստ ցանկության, կարող են պատրաստել զեկուցումներ հայոց լեզվի վերաբերյալ:
  • Սևանի երկու օրվա համար՝ 5000 դրամ (սննդի, տրանսպորտի ծախսեր)։
    Ճամբարի մասնակիցը կստանա հավաստագիր։

Մանրամասն տեղեկությունների համար մինչև հուլիսի 20-ը կարող եք զանգել, գրել մեզ։  Ճամբարի ուղեգիրը ստանալու կամ ձեռք բերելու համար խնդրում ենք լրացնել հայտը։

Ճամբարի ղեկավար` Վանուհի Բաղմանյան,  096 066 524, vanuhi@mskh.am:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։ Հասցեն Րաֆֆի 57։ Տեղեկատու հեռ.  +374 747246։ Էլ. փոստ` info@mskh.am։
Կրթահամալիրի հաշվի համարը Հայէկոնոմբանկ, «Մետաքս» մասնաճյուղ, հ/հ 163218137665։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s