Հոկտեմբեր ամսվա նախագծեր

img_5427Մարիետ Սիմոնյան

Արմինե Աբրահամյան

Գոհար Բալջյան 1, 2

Տաթև Աբրահամյան

Մարգարիտ Հարությունյան

Վանուհի Բաղմանյան

Քրիստինե Շահբազյան

Մարգարիտ Սարգսյան

Արևիկ Ներսիսյան

Հասմիկ Թոփչյան

Նունե Մովսիսյան

Թամար Ղահրամանյան

Ելենա Սարգսյան 1. 2

Հասմիկ Ղազարյան

Կարինե Պետրոսյան

Մարինե Ամիրջանյան

Լուսինե Մանուկյան

Սեպտեմբերյան ֆլեշմոբը՝ Թումանյանի այգում

img_557
Նպատակն է՝ ըստ կարելվույն խրախուսել հայոց լեզվի ֆլեշմոբին սովորողների մասնակցությունը, սեփական օրինակով նպաստել ֆլեշմոբը որպես ուսումնական համեմատաբար նոր գործիք ընկալելու կարողությանը: Ֆլեշմոբը, այսու, կսկսի դիտարկվել ոչ թե իբրև պարտադրանք, այլ երեկոյան հաճելի զբաղմունք, խաղ, մրցակցություն, ընկերական-ընտանեկան հանդիպումների առիթ և գիտելիքի անուղղակի աղբյուր:
Ոչ Սեբաստացի մասնակիցներին, անցորդներին կբաժանվեն հայոց լեզվի ֆլեշմոբի օրացույց-թռուցիկներ՝

Հայոց լեզվի ֆլեշմոբի օրացույց
Ամիս Օր Ժամ Առաջադրանքների տեղադրման կայքեր
Սեպտեմբեր 9 19:00-00:00 Mskh.am
https://natlanglit.wordpress.com/
Հոկտեմբեր 14
Նոյեմբեր 11
Դեկտեմբեր 9
Հունվար 13
Փետրվար 10
Մարտ 10
Ապրիլ 14
Մայիս 12
Հունիս 9

 

Հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Հայոց լեզվով և ընդհանրապես լեզվաբանությամբ հետաքրքրվող հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, 2016թ. սպտեմբերի 9-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։
Սեպտեմբերյան ֆլեշմոբին Թումանյանի այգում մասնակցել ցանկացողները այգում կհավաքվեն (իրենց համակարգիչներով ու կրիչներով) սեպտեմբերի 9-ին՝ ժամը 20:00:
Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։
Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 24:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 22:00:

Հայոց լեզվի ֆլեշմոբ. 2016-2017 ուսումնական տարի

Հայոց լեզվի ֆլեշմոբը ուսումնական համեմատաբար նոր գործիք է, հայոց լեզվից լրացուցիչ պարապմունք:
Երևանի և հանրապետության մարզերի այլ դպրոցների սովորողների ներգրավումը սեբաստացի մասնակիցների՝ սովորողների, ուսուցիչների գործն է։ Ֆլեշմոբը կազմակերպվում է ամեն ամիս՝ ամսվա երկրորդ հինգշաբթի օրը՝ Շարունակել կարդալ