Հայոց լեզվի ֆլեշմոբ. 2016-2017 ուսումնական տարի

Հայոց լեզվի ֆլեշմոբը ուսումնական համեմատաբար նոր գործիք է, հայոց լեզվից լրացուցիչ պարապմունք:
Երևանի և հանրապետության մարզերի այլ դպրոցների սովորողների ներգրավումը սեբաստացի մասնակիցների՝ սովորողների, ուսուցիչների գործն է։ Ֆլեշմոբը կազմակերպվում է ամեն ամիս՝ ամսվա երկրորդ հինգշաբթի օրը՝

  • մինչև 3-րդ դասարանցիների համար,
  • 4-5-րդ դասարանցիների համար,
  • 6-8-րդ դասարանցիների համար,
  • 9-12-րդ դասարանցիների համար:

Ֆլեշմոբի հայտարարությունը և որոշված ժամին՝ առաջադրանքները հրապարակվում են ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում, էլեկտրոնային փոստով ուղարկվում են կրթահամալիրի դպրոցների սովորողներին, ծնողներին, այլ դպրոցներից հայտագրված սովորողներին: Առաջադրանքները տեղադրվում են Microsoft-ի պահոցում՝ որպես առցանց հարցում։ Մասնակիցներն առաջադրանքները կատարում են մենակ, խմբով, ընտանիքով։ Նրանց պատասխանները գրանցում է ծրագիրը։

Առաջադրանքները վերաբերում են՝
ա) հայոց լեզվի բոլոր մակարդակներին՝

  • հնչյունաբանություն
  • բառագիտություն
  • ձևաբանություն
  • շարահյուսություն (բացի նախադասության անդամների շրջանակի և բառակապակցության, դարձվածքների քննությունից՝ այս կետը տեքստաբանական աշխատանք է ենթադրում՝ սեղմագրի կազմում, տեքստի ընդարձակում, փոխադրություն, վերլուծություն)
    բ)  հայոց լեզվի պատմությանը՝ գրաբար, միջին հայերեն, բարբառներ, արևմտահայերեն,
    գ) ընդհանուր, ի մասնավորի՝ համեմատական լեզվաբանությանը,
    դ) գրականությունից մեջբերված  պատառիկների վերաբերյալ լեզվաբանական աշխատանքներին:
    Առաջադրանքները լինում են՝
    ա) գերազանցապես գլուխկոտրուկների, խնդիրների տեսքով (գծապատկերների, նկարների առկայությունը հույժ կարևոր է),
    բ) բազմազան, պահանջները՝ չկրկնվող,
    գ) «Հայոց լեզու. սովորողի ընտրությամբ դասընթաց»-ի և Նոր դպրոցի «Լեզվաբանի ակումբ» -ի  մասնակիցների կողմից առաջադրված՝ յուրաքանչյուրը՝ տարիքային իր խմբին համապատասխան:
    Առաջադրանքները ԿԱԶՄՈՒՄ Է ամեն ամսվա պատասխանատուների հինգհոգանոց խումբը՝ ուսկենտրոնի ղեկավարի կողմից առաջադրված՝ երկու դասվար մինչև երրորդ դասարանցիների առաջադրանքների համար, տարիքային մնացյալ խմբերի առաջադրանքների համար՝ մեկական պատասխանատու (կարող է օգտագործել նաև լեզվաբանական վերոնշյալ  խմբակների տրամադրած առաջադրանքները):
    Պատասխանները ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ֆլեշմոբի պատասխանատուների կողմից՝ առանց դասավանդողների միջամտության՝ բացի մինչև երրորդ դասարանցիների տարիքային խմբի պատասխաններից. տարիքային այս խումբն ամենաակտիվն է, ուստի նրանց պատասխանները ստուգվում են դասվարների կողմից: Պատասխանատու երկու դասվարները, արդյունքները ստանալուց հետո, ամփոփ փաստաթղթով դրանք ուղարկում են  համակարգողին:
    Այլ դպրոցներից մասնակցած սովորողների հետ պատասխանները քննարկում է ֆլեշմոբի համակարգողը՝ խրախուսելով նրանց ակտիվ մասնակցությունը հաջորդ ֆլեշմոբներին և այդ աշխատանքում իրենց ընկերների ներգրավումը։
    Ֆլեշմոբի ավարտից հետո համակարգողը հավաքում է արդյունքները, կրթահամալիրի՝ մանկավարժության լաբորատորիային և դպրոցների ղեկավարներին ներկայացնում արդյունքները, հրապարակում հաշվետվություն և արդյունքների վերլուծություն։

2015-2016 ուստարվա հայոց լեզվի ֆլեշմոբի մրցանակը ճամբարի ուղեգիր էր:

2016-2017 ուստարվա հայոց լեզվի ֆլեշմոբի մրցանակը կլինի ոչ թե տարեվերջյան, այլ եռամսյակային, այսինքն՝ յուրաքանչյուր եռամսյակի 20 լավագույն (ամենաակտիվ և ամենաբարձր միավորները հավաքած) մասնակիցները կուղևորվեն հայերենագիտական-հայրենագիտական ճամփորդության՝ ուղեգիրը ստանալով որպես նվեր, իսկ մնացյալ մասնակիցները ճամփորդությանը կարող են մասնակցել հայտագրվելով:
Ճամփորդության նպատակն է՝
ա) Առանձին խմբերով բարբառագիտական ուսումնասիրությունների (հարցազրույցների, աուդիո-, տեսա-, ռադիոնյութերի տեսքով) կատարումը, արդյունքների զուգադրահամեմատական քննությունը:
բ) Հայոց տեղանունների, անձնանունների (սակավադեպ) հետազոտությունը:
գ) Հայրենիքի ճանաչումը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s