Մասնախմբի ղեկավարի սեպտեմբեր-հոկտեմբերի հաշվետվություն (2016-2017 ուստարի)

img_8754

  1. կրթահամալիրի մասնաժողովի անդամ է. մասնակցում է մասնաժողովի նիստերին.
  • Մասնակցել եմ մասնաժողովի բոլոր նիստերին.(սեպտեմբերի 13, սեպտեմբերի 27, հոկտեմբերի 11):

    2. Պատրաստում և ներկայացնում է իր ղեկավարած մասնախմբին վերաբերող փաստաթղթեր, գրավոր առաջարկություն է ներկայացնում մասնաժողովի օրակարգում ընդգրկված փաստաթղթերի մասին Շարունակել կարդալ

Ուսումնական ծրագրեր

20160521_171739

Մարիետ Սիմոնյան —  հայոց լեզու, գրականություն (8-րդ դասարան)

Գոհար Բալջյան — հայոց լեզու, գրականաություն (1-9-րդ դասարաններ), մեդիալրագրություն (ընտրությամբ գործունեություն)

Տաթև Աբրահամյան —մայրենի լեզու (6-րդ դասարան), մայրենի լեզու (5-րդ դասարան), մեղիալրագրություն Շարունակել կարդալ

Ամփոփում հոկտեմբերյան ֆլեշմոբի

img_5548Հայոց լեզվի՝ 2016-2017 ուստարվա հոկտեմբերյան առցանց ֆլեշմոբին մասնակցությունը խիստ ակտիվ էր՝ ի տարբերություն նախորդ ամիսների: Միայն 2015-2016 ուստարվա առաջին՝ դարձյալ հոկտեմբերյան ֆլեշմոբն է իր մասնակիցների քանակով գերազանցում այս ամսվա մասնակցությունը: Թերևս, հոկտեմբերը բարեբեր ամիս է հայոց լեզվի ֆլեշմոբի համար:
Կարևոր դիտարկում՝ եթե անցած տարի 9-12-րդ դասարանցիներից ոչ մի մասնակից չէինք ունենում հայոց լեզվի ֆլեշմոբին (լավագույն դեպքում՝ 2 մասնակից), ապա այս տարի հայոց լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբին ավագ դպրոցից մասնակցել է 12 սովորող, այս ամիս՝ արդեն 25:
Այսպես, հայոց լեզվի հոկտեմբերյան ֆլեշմոբին մասնակցել է ընդհանուր 301 սովորող` Երևանից, ՀՀ մարզերից (Լոռի, Տավուշ, Գեղաքունիք, Արագածոտն, Շիրակ), Ջավախքից.

մինչև 3-րդ դասարան՝ 118 մասնակից,
4-5-րդ դասարաններ՝ 96 մասնակից,
6-8-րդ դասարաններ՝ 51 մասնակից,
9-12-րդ դասարաններ՝ 36 մասնակից:

Հայոց լեզվի հոկտեմբերյան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։
Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:

Մինչև 3-րդ դասարան

4-5-րդ դասարաններ

6-8-րդ դասարաններ

9-12-րդ դասարաններ