Մասնաժողովին ներկայացվող հարցեր

12065732_1046860311999763_8074183164914401927_n

Տնային աշխատանքի ձևերը, ստուգման ձևերը

Համակարգչի կիրառությունը դասաժամերին 

Տպագիր նյութի կիրառություն՝ տանը, դպրոցում

Տետրի ու գրիչի գործածումը՝ տանը, դպրոցում:

Արմինե Աբրահամյան

  1. Տնային առաջադրանքների տեսակները
  • Ընթերցանության նյութեր, որոնց շուրջ պետք է վերլուծական ու տեքստային այլ աշխատանքներ կատարենք/ որպեսզի ընթերցանության վրա ժամանակ չկորցնենք/
  • Խմբային կամ նախագծերի շուրջ կատարվող լրացուցիչ աշխատանքներ / հիմնականում խմբագրական աշխատանք, հրապարակում բլոգներում/
  • Ընտանեկան նախագծեր / ձայնագրություններ, տեսապատումներ /
  • Ինքնաստուգումներ

Շարունակել կարդալ

Հայոց լեզվի նոյեմբերյան ֆլեշմոբ

Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, առաջադրանքներից ընտրի՛ր քեզ հարմարը: Աշխատանքը կարող ես կատարել՝ սեղմելով տարբերակի հղումը։ Յուրաքանչյուր խնդրի համար ընտրի՛ր քո կարծիքով ճիշտ պատասխանը կամ գրի՛ր պատասխանը դրա համար հատկացված տեղում: Տարբերակի բոլոր խնդիրները լուծելը ցանկալի է, բայց պարտադիր չէ։ Աշխատանքն ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կապույտ կոճակը (submit կամ Готово): Ուշադի՛ր եղիր, որ այդ կոճակը սեղմելուց հետո լրացրածդ առաջադրանքը փակվի։

Հայաստանցի մասնակիցներին խնդրում ենք աշխատանքն ավարտել մինչև ժամը 24.00։ Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ ժամանց:
Մինչև 3-րդ դասարան
4-5-րդ դասարաններ
6-8-րդ դասարաններ
9-12-րդ դասարաններ:

Հայոց լեզվի նոյեմբերյան ֆլեշմոբ

Հայոց լեզվով և ընդհանրապես լեզվաբանությամբ հետաքրքրվող հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, 2016թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում, կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։
Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։
Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են մինչև ժամը 24:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ Երևանի ժամանակով ժամը 22:00:
IMG_20161108_120303.jpg

Մայրենիի ուսուցումը կրթահամալիրում

 

20160521_171739Ուսուցման խնդիրները

Կրթահամալիրում մայրենիի ուսուցման խնդիրներն են

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Շարունակել կարդալ

Հայոց լեզվի ֆլեշմոբի արդի վիճակը և զարգացման ուղիները

Հայոց լեզվի ֆլեշմոբի արդի վիճակը լավագույնս ընկալելու համար անհրաժեշտ է համեմատել 2015-2016 և 2016-2017 ուսումնական տարիների ֆլեշմոբյան պատկերները:
Հայոց լեզվի ֆլեշմոբի ծրագիրն անխախտ գործեց մեկ տարի՝ մեկնարկելով 2015-2016 ուստարվա նոյեմբերին: Ինչպիսի՞ն էին արդյունքները՝ ըստ մասնակցության. առաջին ամսվա մասնակցությունն անգերազանցելի է, քանզի հայոց լեզվի առաջին ֆլեշմոբն էր, հետաքրքրությունը մեծ էր, սպասելիքները՝ յուրովի: Համենայնդեպս, միայն դրական կարծիքներ ստացանք թե՛ գործընկերներից, թե՛ մասնակիցներից: Երկրորդ, երրորդ ամիսներին նույնպես ակտիվ էր մասնակցությունը, իհարկե՝ ոչ առաջին ամսվա պես: Մասնակցությունը, սակայն, հետզհետե նվազեց՝ պահպանելով նույն միջին մակարդակը: Մենք, անտարակույս, խոսում ենք միջին, այսինքն՝ ոչ ակտիվ մասնակցության մասին, որ նկատվում էր նոյեմբեր-դեկտեմբերին: Սրան զուգահեռ, իհարկե, հատկանշական է, որ հընթացս, եթե չնվազեց մինչև հինգերորդ դասարանցիների ակտիվությունը, ապա կրթահամալիրի Ավագ դպրոցում այն, բառիս համընդգրկուն իմաստով, մարեց. հունվարից սկսյալ՝ լավագույն դեպքում ունեցանք 2 մասնակից: Պատկերը նույնն էր մինչ տարեվերջ:
Շարունակել կարդալ