Թումանյան 150

Թումանյանական տարի

Շուրջտարյա բաց նախագիծ

Համակարգող՝ Սոֆյա Այվազյան

Բովանդակությունը

Ներկայացվում են նախակրթարանից մինչև ավագ դպրոցի, քոլեջի սովորողների, նրանց ընտանիքների, դասավանդողների աշխատանքները:

Նախագծի սկիզբ՝ փետրվարի 19-ը:  Նախագիծը շուրջտարյա

Նախագիծը՝ տեղեկատվական-ճանաչողական-ստեղծագործական

Նախագծի նպատակը՝ կարդալ, ուսումնասիրել Հովհ. Թումանյանի ստեղծագործությունները, հոդվածները, ստեղծագործությունների միջոցով բացահայտել ու ճանաչել Հ. Թումանյանին: Ներկայացնել մեր Թումանյանին:

Նախագծի ուղղություններ՝

Անհատական, դասարանական, խմբային, ընտանեկան  նախագծեր.

  • Թումանյանը՝ մանկագիր
  • Թումանյանը՝ հեքիաթագիր
  • Թումանյանն ընտանիքում
  • Թումանյանը՝ ընկեր
  • Թումանյանը՝ թարգմանիչ
  • Թումանյանը՝ հասարակական գործիչ
  • Թումանյանը՝ բանաստեղծ
  • Իմ Թումանյանը
  • Թումանյանը և երաժշտությունը, արվեստը
  • Թումանյանը և մայրենին. կենդանի լեզու
  • Այլ

Աշխատակարգ

  • Թումանյանի ստեղծագործությունների յուրացում (բերանացի).
  • Թումանյանական մտքի, ստեղծագործության նորովի ուսումնասիրություն, անդրադարձ
  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն, տարածում
  • Համագործակցային աշխատանքների կազմակերպում, խրախուսում
  • Ավագ, միջին դասարանների սովորողների ընթերցումներ,  բեմադրություններ նախակրթարանի, կրտսեր դպրոցների սովորողներիհամար
  • Կրտսերների պատումներ, բեմականացումներ՝ ավագների համար:
  • Միջդասարանական, միջդպրոցական ընթերցումներ, հանդիպում- քննարկումներ, վարպետւթյան դասեր,
  • Դասավանդողների ընթերցումներ
  • Սովորողների, ծնողների, դասավանդողների  (ամենատարբեր, կենդանի թատերական ներկայացումներ) ներկայացումներ գրական թատրոնի դահլիճում
  • Ընթերցումներ քաղաքում, հասարակական վայրերում
  • Վարպետության դասեր, կլոր սեղան-քննարկումներ
  • Անհատական կամ խմբային վերլուծություններ, ուսումնասիրություններ, հարցազրույցներ
  • Թումանյանի հոդվածների ընթերցումներ․  նրա հասարակական-քաղաքական հայացքների արդիականությունը
  • Թումանյանական վկայություններ Երևանում (հուշարձաններ, հասարակական վայրեր)…
  • Թումանյանական ուսումնական ճամփորդություններ՝ Թումանյանի երևանյան տուն-թանգարան, Լոռի, Դսեղ
  • Քայլք Թումանյանի հետ, Թումանյանի հետքերով

Փետրվարի 19 — «Ծնունդդ շնորհավոր, Հովհաննես Թումանյան», Ֆլեշմոբ Երևանի կենտրոնում.

Աշխատանքների ամփոփում

Թումանյանը՝ բերանացի (ոտանավորները, բանաստեղծությունները, քառյակները, պոեմները)՝ Միջին, Ավագ դպրոցներ
Կրտսեր դպրոց

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s