Մասնախմբի առցանց քննարկում․27․05․2020

  1. Նախապատրաստվում ենք կրթահամալիրի տնօրենի հետ մանկավարժական աշխատողների հավաքին։
  2. 2019-2020 ուստարում իրականացված ուսումնական աշխատանքի ներկայացման ձևի քննարկում։
  3. Նախագծերի, արդյունքների հավաքում ,,Խոսքի մշակույթ,, բլոգում։
  4. Ուսումնական օրացուցային նախագծերի մշակում, հավաքում ,,Մայրենի խոսքի,, մշակույթ բլոգում

Քննարկման տեսանյութը։

 

Մայրենիի ստուգատես։ 01․06-05․06

Նախագիծ
1․ Բլոգումդ բա՛ց արա ,,Մայրենիի ստուգատես,, էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։
Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝
  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Շարունակել կարդալ

26․05․2020։ Մասնաժողովին ներկայացվող հարցեր

1․ Մայիսյան 15-րդ հավաքի 04,05,2020-ի կլոր սեղանի կազմակերպում․ 

2․ Մայիսյան մայրենիի ֆլեշմոբի կազմակերպում

3․ 4-12-րդ դասարանների ընթերցարանի հավաքում

4․ Նախագծերի, արդյունքների հավաքում։

5․ 4-րդ դասարանցիների մայրենիի ստուգատեսի նախագիծ։ Շարունակել կարդալ

Մայիսյան 15-րդ հավաք

Մայիսի 4, ժամը 15․00

1․ Ընտանեկան դպրոցի ուսուցիչ-ծնողը՝ ուսուցիչ նաև իր երեխայի ընկերների համար             /համակարգող՝ Մարիետ Սիմոնյան/

  • Կենդանի մայրենին ընտանիքում՝ բարբառներ։
    Իրենց վարած ուսումնական պարապմունքն են ներկայացնում ծնողներ Հասմիկ Գրիգորյանն ու Սյուզան Սարգսյանը։
    Ծնողների վարած ուսումնական պարապմունքի մասին է խոսում սովորող Կարինե Գոմցյանը
  • Գրական ոճ։ Ստեղծագործելու հմտություններ
    Ուսումնական պարապմունքը վարում է ծնող — արձակագիր Աննա Հարությունյանը։
    Ուսումնական պարապմունքի մասին է խոսում սովորող Միլենա Հարությունյանը։
  • Գրական քննարկում՝ Էքզյուպերի ,,Փոքր քայլերի արվեստը,,
    Քննարկումը վարում է ծնող Հասմիկ Գևորգյանը։
    Քննարկամն մասին է խոսում սովորող Շուշան Փաշինյանը

Շարունակել կարդալ