Մայրենիի ստուգատես։ 01․06-05․06

Նախագիծ
1․ Բլոգումդ բա՛ց արա ,,Մայրենիի ստուգատես,, էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։
Պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրի՛ր՝
  • կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
    Եթե  լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
  • ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
  • կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
  • ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
  • կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝  ինչպե՞ս ես կարդում
  • ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում,  ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։
Պատումդ տեսագրի՛ր և տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում։
4․ ,,Մայրենիի ստուգատես,, էջում հավաքիր  քո ընտանեկան բոլոր նախագծերի հղումները։
5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի  երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

6. Մարտահրավե՛ր նետիր ընկերներիցդ որևէ մեկին։

Տեսանյութդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

7. Եթե կստանաս մարտահրավեր ընկերոջիցդ, կատարիր այն։
Տեսանյութդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s