Մայրենիի չափորոշիչների, ծրագրերի քննարկումներ

Հանրակրթության հին ու նոր չափորոշիչներ — Ելենա Սարգսյան

Հանրակրթության պետական հին ու նոր չափորոշիչներ- Նունե Մովսիսյան

Առարկայական չափորոշիչներ։ հայոց լեզու, գրականություն։ Նունե Մովսիսյան

Հանրակրթական պետական չափորոշիչ — Թամար Ղահրամանյան

Հանրակրթական չափորոշիչներ — Մարգարիտ Սարգսյան

Հանրակրթության պետական չափորոշիչ — Մարիետ Սիմոնյան

Առարկայական չափորոշիչների և ծրագրի շուրջ։ Հասմիկ Ղազարյան

Հասմիկ Ղազարյան
Հանրակրթության պետական չափորոշիչ

Հայոց լեզու և գրականություն. կրթության բովանդակության տիրույթ է, որն ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր գրագետ խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու, հայ և արտասահմանյան գրականության ստեղծագործություններ, ինչպես նաև ուսումնական այլ առարկաներ ուսումնասիրելու կարողության, ինքնաճանաչողության, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության, քննադատական, հուզական-պատկերավոր մտածողության ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը ողջ կյանքի ընթացքում:

Պրտադիր բովանդակության մասին խոսք չկա։ Այսինքն՝ ինչպես ուզում ես՝ հասիր սրան։
Հասմիկ Թոփչյան
Հանրակրթության պետական չափորոշիչ
Սրա հետ կապված մի դիտարկում էլ ես եմ ուզում անել:
Համաձայն չեմ, որ թվարկած կետերի իրականացումը միայն հայոց լեզու-գրականություն առարկայի գործառույթն է: Այն հավասարապես և հասարակագիտական, և բնագիտական առարկաներին էլ է վերաբերում:
Գուցե հայոց լեզուն պիտի դառնա զուտ միջառարկայական դասընթաց:
Առարկայական  չափորոշիչ
Լսել, կարդալ, խոսել, գրել. իսկ եզրակացություն, հետևություն անել, էլի նմանատիպ հմտություններ, կարողություններ չեմ առանձնացվու՞մ ծրագրում, թե թվարկածի մեջ դա ենթադրվում է: Իմ կարծիքով մեխանիկական աշխատանքն ավելի շատ է շեշտադրված, քան ինքնուրույն գործունեության ուղղությունները:

1-12-րդ դասարաններում հայոց լեզվի և գրականության ուսումնառության համար սահմանված են հետևյալ հիմնական հասկացությունները՝

  • Հաղորդակցում
  • Ընթերցանություն/գրականություն
  • Լեզվական համակարգ
  • Ստեղծարարություն
  • Ինքնություն
Կարծում եմ՝ սրանք արհեստական շեշտադրումներ են. բերված են նեղ մեխանիկական շրջանակի: Բանավեճ, քննադատական վերլուծություն հասկացություններն ավելի կարևոր չե՞ն, քան ուղղակի ընթերցանություն:

 

 

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s