Ապրիլյան ֆլեշմոբի առաջադրանքներ, արդյունքներ

ապրիլԲոլոր նրանց, որ սիրում են հայերենը և հետաքրքված են հայերենով, առաջարկում ենք մասնակցել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող հայերենի ամենամսյա ֆլեշմոբին:
Ֆլեշմոբին կարող եք մասնակցել ոչ միայն Հայաստանից, այլև Վրաստանից, աշխարհի ցանկացած կետից: Կարող եք մասնակցել անհատապես, բայց առավել հետաքրքիր է, երբ մասնակցում եք երկուսով, խմբով, ընտանիքով:
Ֆլեշմոբի հարգելի՛ մասնակից, ստորև տրված են առաջադրանքները, ընտրի’ր քո տարիքային խումբը, սեղմի’ր հղումը և կատարի՛ր առաջադրանքները:
Աշխատանքը պետք է ավարտել մինչև ժամը 24.00: Ավարտելուց հետո սեղմի՛ր վերջին կոճակը (submit կամ Готово):
Ցանկանում ենք օգտակար, ստեղծագործ աշխատանք:
Առաջադրանքներ՝
Արդյունքներ՝

Ֆլեշմոբի համակարգող՝ Տաթև Աբրահամյան:

Լուսանկարը՝ Աստղիկ Ավագյանի (8-րդ դաս., կինո-ֆոտո)

Գրաբարի օլիմպիադա

Գրաբարի օլիմպիադա

Picture2Հարգելի մասնակից, առաջադրանքների պատասխանը խնդրում ենք ուղարկել hayeren@mskh.am էլեկտրոնային հասցեին մինչև մարտի 9-ը: 

Մարտի 18-ին, ժամը 15.15, մասնակիցներին հրավիրում ենք արդյունքների ամփոփմանը: Շարունակել կարդալ

Նոյեմբերյան առցանց ֆլեշմոբ հայոց լեզվից

Նոյեմբերյան առցանց ֆլեշմոբ հայոց լեզվից

12239521_524449714387694_1111121929624915637_nՀայոց լեզվով և լեզվաբանական աշխատանքով ոգևորված հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 19.00 կազմակերպվում է ամենամսյա առաջին առցանց ֆլեշմոբը հայոց լեզվից, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։  Շարունակել կարդալ