Մասնախմբի առցանց քննարկում․27․05․2020

  1. Նախապատրաստվում ենք կրթահամալիրի տնօրենի հետ մանկավարժական աշխատողների հավաքին։
  2. 2019-2020 ուստարում իրականացված ուսումնական աշխատանքի ներկայացման ձևի քննարկում։
  3. Նախագծերի, արդյունքների հավաքում ,,Խոսքի մշակույթ,, բլոգում։
  4. Ուսումնական օրացուցային նախագծերի մշակում, հավաքում ,,Մայրենի խոսքի,, մշակույթ բլոգում

Քննարկման տեսանյութը։

 

Մանկավարժական սեմինար-պարապմունք

72ACE75D-7257-48EA-BEC4-237B46085A91Դեկտեմբերի 4, ժամը՝ 15.15, 3-1 լսարան մայրենիի ուսուցիչներ, օտար լեզվի ուսւոցիչներ՝ 3-2

Մայրենիի աշխատանքային խմբի պատասխանատու՝ Մարիետ Սիմոնյան
Օտար լեզվի խմբի պատասխանատու՝ Յուրա Գանջալյան

Սեմինար-պարապմունքի  ուղղությունները.

  • դեկտեմբերի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր
  • 2019-2020 ուստարվա առաջին շրջանի ամփոփման նախագծեր
  • Գեղարվեստը կրթահամալիրում
  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» ստուգատես
    մանկավարժական ճամբարի նախագծերի պատրաստություն

Շարունակել կարդալ

Մանկավարժական աշնանային բաց ճամբար

Հոկտեմբերի 28-նոյեմբերի 1

13։00-14։00՝ ուսումնական պարապմունքներ նախագծային խմբերով, անհատական, խմբային նախաձեռնություններով

Բովանդակությունը

  1. Մայրենիի ֆլեշմոբյան առաջադրանքների հավաքում-դասակարգում ըստ դասարանների: Հրապարակում «Խոսքի մշակույթի» բլոգում: Ֆլեշմոբի առաջադրանքների փաթեթի հանձնում «Տիգրան Հայրապետյան» գրադարանին
  • 4-5-րդ դասարաններ — կրտսեր դպրոցի մայրենիի դասավանդողներ
  • 6-8-րդ դասարաններ — Միջին դպրոցի մայրենիի դասավանդողներ
  • 9-12-րդ դասարաններ — Ավագ դպրոցի մայրենիի դասավանդողներ
  1. ‹‹Կրթահամալիրի 30 ամյակին նվիրված նախագծեր››: Դրանց ներկայացումը:
  2. ‹‹Տնային հանձնարարությունները որպես լրացուցիչ կրթության նախագիծ››: Դրանց ներկայացումը, ստուգման ձևերը:
  3. «Հոկտեմբերի 21-25 ստուգատեսային շաբաթվա ամփոփումը»: Ներկայացնում են դասավանդողները

 

Դեկտեմբերի 14

20160516_114824

  1. Բլոգային ուսումնասիրության արդյունքներ
  2. Մանկավարժական աշխատողի հաշվետվություն
  3. Գիտագործնական հավաքի մասնակցության նախագծեր
  4. Հունվարը՝ որպես 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ շրջան. նախագծային ուսուցման ստուգատես

Շարունակել կարդալ

Մայրենիի ուսուցումը կրթահամալիրում

 

20160521_171739Ուսուցման խնդիրները

Կրթահամալիրում մայրենիի ուսուցման խնդիրներն են

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպա­նում ու զորացում. մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում  (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտու­թյան զարգացում։

Շարունակել կարդալ