Ամառային ընթերցանություն

Ամառային ընթերցանություն

Սիրելի բարեկամ, քեզ եմ ներկայացնում ամառային ընթերցանության և առաջարկվող աշխատանքների ցանկը: Ուրախ կլինեմ, եթե հնարավորին չափ շատ ընթերցես: Կարող ես ընթերցել գրքեր նաև քո ընտրությամբ, ոչ առաջարկված շարքից:

  1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.
  • առանձնացնել դուր եկած հատվածները
  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին
  • գրել ստեղծագործության գաղափարը, գաղափարները (հեղինակի ասելիքը)

Կարող ես նաև ենթակայքում քննարկում կազմակերպել:

Ջերոմ Ք. Ջերոմ. Երեքը մի նավակում՝ չհաշված շունը

Աստրիդ Լինդգրեն. Մանչուկը և Կարլսոնը

Աստրիդ Լինդգրեն. Լյոննեբերգցի Էմիլի արկածները

Մոնդրեգիեն Սյու. Փոքրիկ հրաշագործ օլիվեր Մունը

Լուիսա Մեյ Էլքոթ. Փոքրիկ տիկիններ

Ջոն Տոլկին. Հոբիտ կամ գնալն ու գալը

Կոնան Դոյլ. Չորսի նշանը

  1. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով: 3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.
  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…
  1. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:

  2. Ձայնագրիր նաև նոր սովորած բանաստեղծություններ, ներկայացրու ռադիոթատրոն:

Քեզ ստեղծագործ ամառ եմ ցանկանում:

Մարիետ Սիմոնյան

Ինտելեկտուալ հանգիստ

Ինտելեկտուալ հանգիստ

Հանգիստն ամենևին էլ միանշանակ ու կայուն դադարը չէ։ Հանգիստը միջավայրի, շրջապատի, անելիքի փոփոխությունն է, իմանալիքի, ճանաչելիքի նորությունը, սովորականից տարբերը, աշխարհընկալման ուրիշ պատուհանը, կարճ ասած՝ ինտելեկտուալ զարգացումը։
Բոլոր նրանց, ում գրավում է ինտելեկտուալ հանգիստը, հուլիսին հրավիրում եմ հավաք-հանդիպումների «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։

Հանդիպումները տարիքային, մասնագիտական կամ այլ սահմանափակում չեն նախատեսում, ուղղված են բոլոր հետաքրքրվողներին։ Նախատեսվում են ընթերցանություն-քննարկումներ, հանդիպումներ զանազան հումանիտար մասնագետների հետ, կինոդիտումներ-քննարկումներ։ Ամեն շաբաթվա վերջում կլինեն նաև մեծ ու փոքր ճամփորդություններ։
Խոստանում եմ հետաքրքիր ու անկաշկանդ միջավայր։

Խնդրում եմ «մեկնաբանություններ» բաժնում նշում անել, եթե միանում եք ինտելեկտուալ հանգիստն ընտրողներին։ Առաջին հանդիպման կոնկրետ տեղի, ժամի և օրվա թեմայի մասին առաջիկայում կտեղեկացնեմ։

Հասմիկ Ղազարյան

Ծրագիրը՝

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ժամը՝ 19.00-20.00

02.07— Հանդիպում արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանի հետ. «Հիպերռեալիզմ և միզերաբլիզմ»
07.07– Հանդիպում հոգեբան Հրաչյա Ամիրյանի հետ։  Զրույցի թեման՝ «Ծուլություն և ինչպես ազատվել դրանից»
09.07 – Ընթերցանություն, քննարկում. կարդում ենք Կամյու. «Սիզիփոսի առասպելը», Կաֆկա. «Ջրահարսների լռելը»
14.07 – Կինոքննարկում Սուսան Ամուջանյանի հետ. Էմիր Կուստուրիցա « Underground»
16.07 –  Ընթերցանություն, քննարկում. կարդում ենք Խորխե Լուիս Բորխես. «Երկու արքա, երկու լաբիրինթոս» և «Պարացելսի վարդը»
21.07 –  Հանդիպում Արամազդ Ղալամքարյանի հետ
23.07 –   Ընթերցանություն և քննարկում. կարդում ենք Հուլիո Կորտասար. «Ճաշից հետո»
28.07 – Հանդիպում սոցիոլոգի հետ.
30.08 – Ընթերցանություն, քննարկում. Մարսել Էմե. «Պոլդևյան Առասպել»։

Ճամփորդություններ՝
Սևանի ավազան (Մաշտոցներ, Սևանավանք, Հայրիվանք)+ Պտղնու եկեղեցի
Աշտարակի եկեղեցիներով
Բուժական
Հանքավան (Չռիկ)