Մայրենիի ֆլեշմոբի կազմակերպման կարգ

Մայրենիի ֆլեշմոբը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա երկրորդ չորեքշաբթի օրը։ Ֆլեշնոբին մասնակցում են կրթահամալիրի սովորողները՝ 5 տարեկանից մինչև 12-րդ դասարան։ Ֆլեշմոբը բաց է, առցանց է և նրան կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Առաջադրանքները կազմվում են ըստ տարիքային խմբերի․
5-9 տարեկաններ
2-3-րդ դասարաններ
4-5-րդ դասարաններ
6-8-րդ դասարաններ
9-12-չդ դասարաններ

Առաջադրանքները կարող են լինել և ՛ հայոց լեզվից, և՛ գրականությունից։ 
Դրանք ստեղծագործական են, հետազոտական, տրամաբանական:

Առաջադրանքները կազմում են կրթահամալիրի բանասեր ուսուցիչները, դասվարները: Մինչև տրված ամսվա 5-ը կազմված առաջադրանքներն ուղարկվում են hayoc@mskh.am հասցեով: Դրանք քննարկվում են մասնագիտական խմբի կողմից, արվում անհրաժեշտ փոփոխություններ: Վերջնական տարբերակները կազմողները դնում են ձևաթղթերում և ֆլեշմոբի անցկացման օրը՝՝ 18,45, հրապարակում մայրենիի «Խոսքի մշակույթ» բլոգում: 19.00 կազմողները առաջադրանքները տանում են իրենց ֆեյսբուքյան էջ, mskh-ի պատասխանատուն՝ կայք:

Ամեն ամսվա երկրորդ չորեքշաբթի՝ ժամը 19:00, առաջադրանքները  հրապարակվում են կրթահամալիրի կայքում՝ mskh.am, ֆեյսբուք սոցիալական ցանցում, մայրենիի «Խոսքի մշակույթի,, բլոգում:
Մասնակիցն ինքն է ընտրում առաջադրանքի տարբերակը: Մի մասնակիցը կարող է տարբեր տարիքային խմբերի առաջադրանքներ կատարել: Մասնակիցները պատասխանները կարող են ուղարկել մինչև հաջորդ օրը՝ 24.00:

Յուրաքանչյուր տարիքային խմբի առաջադրանքի վերջում գրվում է կազմողի անուն-ազգանունը, ինչպես նաև տեղ է հատկացվում առաջարկությունների, դիտարկումների համար:

Պատասխանները ուրբաթ օրը կազմողը հրապարակում է ,,Խոսքի մշակույթի,, բլոգում:

Ստացված պատասխանները գրանցում է ծրագիրը:

Ստացված պատասխաններն ուղարկվում են դասվարներին,հայոց լեզու, գրականության ուսուցիչներին, ծրագրի ղեկավարներին:
Ֆլեշմոբի առաջադրանքները ուրբաթ օրը քննարկվում են դասարաններում:

Այլ դպրոցներից մասնակիցներին պատասխանում է, առաջադրանքը մասնակցի հետ գրավոր քննարկում է տվյալ տարիքային խմբի առաջադրանքի կազմողը:

Յուրաքանչյուր ֆլեշմոբից հետո կատարվում և հրապարակվում է արդյունքների վերլուծություն:

Սեմինար-պարապմունք: 15.09.2020

  1. Ուսումնական օրացույց — առաջարկներ
  2. Հայոց լեզու, գրականության ծրագրեր՝ Հիմնական դպրոց, Ավագ դպրոց, Քոլեջ՝ անհատականացումը
  3. Սփյուռքահայ սովորողներ
  4. Սեպտեմբերյան նախագծեր
  5. Արևմտահայերենի ուսուցում
  6. Գրաբարի ուսուցում
  7. Դպիրյան հոդվածներ