2023-2024 ուստարի
Մշակումը՝ Մարինե Ամիրջանյանի
Նկարագրություն
Հասարակական գործիչ, հայագետ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բանասեր Մանուկ Աբեղյանը (1865թ. մարտի 17 – 1944թ. սեպտեմբերի 25) հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակարգել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց ծագման ու զարգացման տեսությունները: Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է: Նրա շուրջ 200 լեզվաբանական աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն։ Լեզվաբանական կարևոր մենագրություններն են «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի շարահյուսություն», «Հայոց լեզվի տեսություն , «Հայոց լեզվի տաղաչափություն» և շատ այլ աշխատություններ:
Ժամանակացույց
Առաջարկում եմ նախագծի մեկնարկը լինի Մայրենի լեզվի օրերին, ընթացքը, շարունակությունն ու ավարտը ըստ աշխատանքային ուղղության։
Նպատակ
- ծանոթանալ Մանուկ Աբեղյանի կյանքին և գիտական գործունեությանը
- ըստ արժանվույն ներկայացնել Աբեղյանի ժառանգությունը
- ուսումնասիրել Աբեղյանի կյանքի անհայտ էջերը
Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ և ընտանեկան դպրոցի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, հետաքրքրվողներ:
Նախագծի իրականացման քայլերը
- Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
- Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում,
- Աշխատանքային ուղղությունների ընտրություն
- Ճամփորդական նախաձեռնություններ․ այցելություններ Աբեղյանի անվան դպրոց, ինստիտուտ
- Հետազոտություններ, ուսումնասիրություններ
- Ժամանակակիցները Մանուկ Աբեղյանի մասին, ուսումնական պարապմունքների բաց հարթակներ հրավիրյալ մասնագետների հետ,
- Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում, հանրայնացում
Նախագծի արդյունքների ներկայացում
- Սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
- Հավաքված նյութերի մշակում-հրապարակում
- Տ․ Հայրապետյան գրադարանի էլ․ կայքում Մանուկ Աբեղյան փաթեթի ստեղծում, ամփոփում
Աշխատանքային ուղղություններ
- Աբեղյանի գիտական գործունեությանը նվիրված նախագծեր
- Լեզվաբանական ուսումնասիրություններ. հոդվածներ, ֆլեշմոբեր
- Ճամփորդություններ, ուսումնասիրություններ. Մ․ Աբեղյանի անունով վայրեր, կառույցներ Երևանում, Հայաստանում և այլն
Ուսումնասիրվող թեմաներ
- Մ․Աբեղյանի կյանքն ու գործունեությունը
- Մ․ Աբեղյանի անունը կրող թիվ 3 ավագ դպրոց, Գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտ
- Մ․Աբեղյանը՝ հայ-վրացական հարաբերությունների մասին
- Մանուկ Աբեղյանի երկերը
- Մ․ Աբեղյանի աշխատությունները համացանցում
- Մ․ Աբեղյանը՝ բառարանագիր․ Ռուս-հայերեն ռազմական բառարան
- Ա․ Զաքարյան «Մանուկ Աբեղյանի ելույթը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրմանը նվիրված հանդիսավոր նիստում
Ուղղագրական բարեփոխումներ
Ազգագրական, գրական-բանասիրական հետազոտություններ
Հայ ժողովրդական հավատալիքների ուսումնասիրություն․ Երկեր հտ․Է, Երևան, 1975
- Ճակատագրի հավատք (աստղեր, երկնային անիվ, ժամանակ, բախտ)
- Ջրերի և բույսերի, կրակի պաշտամունք
- Ամպրոպային զրույցներ
- Ոգիների, նախնիների պաշտամունք
Հին գուսանական ժողովրդական երգեր
Հայ քնարական բանահյուսություն, Երևան, հտ. Բ, 1967
- Նահապետ Քուչակ — Հայրենների լեզուն
- Ժողովրդի կենցաղը հայրեններում
- Գուսանական երգեր-հայրեններ
- Ժողովրդական խաղիկներ՝ խաղ ու տաղ, խաղերի հորինվածքը, բնությունը, աշխատանքը, սերը խաղիկներում, հասարակական խավերը խաղիկներում
- Հայ հին գրականության պատմություն․ Երկեր, հտ. Ը (զանազան), Երևան, 1985
- Դավիթ և Մհեր․ դյուցազնական վեպի մասին
- Հայկի առասպելը
- Անգեղյա Տորքի առասպելը
- Տիգրանի առասպելը
- Շամիրամի առասպելը
- Սանասարի առասպելը
- Հայ ժողովրդական առասպելները Մ․Խորենացու «Հայոց պատմության» մեջ
- «Պարսից պատերազմ»․ վիպական առանձին ճյուղերի ուսումնասիրություն
- Ձայնարկուներ, գուսաններ և վիպասաններ
- Զրույցներ «Պարսից պատերազմի» ցիկլից
- «Տարոնի պատերազմ»․ վիպական մոտիվներ, բովանդակություն։
Տեսադարան
Հայորդիներ հաղորդաշար
«Այստեղ է ապրել…» Մանուկ Աբեղյանը