Մանուկ Աբեղյան

2023-2024 ուստարի
Մշակումը՝ Մարինե Ամիրջանյանի

Նկարագրություն

Հասարակական գործիչ, հայագետ, գրականագետ, բանահավաք, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, բանասեր Մանուկ Աբեղյանը (1865թ. մարտի 17 – 1944թ. սեպտեմբերի 25) հայ նոր բանագիտության հիմնադիրն է: Համակարգել է պատմավիպական ու քնարական ժանրի ժողովրդական ստեղծագործությունները, մշակել դրանց ծագման ու զարգացման տեսությունները: Աբեղյանը նաև արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակն է: Նրա շուրջ 200 լեզվաբանական աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն։ Լեզվաբանական կարևոր մենագրություններն են «Աշխարհաբարի քերականություն», «Աշխարհաբարի շարահյուսություն», «Հայոց լեզվի տեսություն , «Հայոց լեզվի տաղաչափություն» և շատ այլ աշխատություններ:

Ժամանակացույց

Առաջարկում եմ նախագծի մեկնարկը լինի Մայրենի լեզվի օրերին, ընթացքը, շարունակությունն ու ավարտը ըստ աշխատանքային ուղղության։

Նպատակ

  • ծանոթանալ Մանուկ Աբեղյանի կյանքին և գիտական գործունեությանը
  • ըստ արժանվույն ներկայացնել Աբեղյանի ժառանգությունը
  • ուսումնասիրել Աբեղյանի կյանքի անհայտ էջերը

Մասնակիցներ՝ դասավանդողներ, սովորողներ, ծնողներ և ընտանեկան դպրոցի այլ ներկայացուցիչներ, հյուրեր, հետաքրքրվողներ:

 Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում,
  • Աշխատանքային ուղղությունների ընտրություն
  • Ճամփորդական նախաձեռնություններ․ այցելություններ Աբեղյանի անվան դպրոց, ինստիտուտ
  • Հետազոտություններ, ուսումնասիրություններ
  • Ժամանակակիցները Մանուկ Աբեղյանի մասին, ուսումնական պարապմունքների բաց հարթակներ հրավիրյալ մասնագետների հետ,
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում, հանրայնացում

Նախագծի արդյունքների ներկայացում

  • Սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
  • Հավաքված նյութերի մշակում-հրապարակում
  • Տ․ Հայրապետյան գրադարանի էլ․ կայքում Մանուկ Աբեղյան փաթեթի ստեղծում, ամփոփում

Աշխատանքային ուղղություններ

  • Աբեղյանի գիտական գործունեությանը նվիրված նախագծեր
  • Լեզվաբանական ուսումնասիրություններ. հոդվածներ, ֆլեշմոբեր
  • Ճամփորդություններ, ուսումնասիրություններ. Մ․ Աբեղյանի անունով վայրեր, կառույցներ Երևանում, Հայաստանում և այլն

Ուսումնասիրվող թեմաներ

Ուղղագրական բարեփոխումներ

  1. Ողղագրական ռեֆորմ․ Երևան, 1925
  2. Մեր ուղղագրության մասին

Ազգագրական, գրական-բանասիրական հետազոտություններ
Հայ ժողովրդական հավատալիքների ուսումնասիրություն․ Երկեր հտ․Է, Երևան, 1975

  • Ճակատագրի հավատք (աստղեր, երկնային անիվ, ժամանակ, բախտ)
  • Ջրերի և բույսերի, կրակի պաշտամունք
  • Ամպրոպային զրույցներ
  • Ոգիների, նախնիների պաշտամունք

Հին գուսանական ժողովրդական երգեր
 Հայ քնարական բանահյուսություն, Երևան,  հտ. Բ, 1967

  1. Նահապետ Քուչակ — Հայրենների լեզուն
  2. Ժողովրդի կենցաղը հայրեններում
  3. Գուսանական երգեր-հայրեններ
  4. Ժողովրդական խաղիկներ՝ խաղ ու տաղ, խաղերի հորինվածքը, բնությունը, աշխատանքը, սերը խաղիկներում, հասարակական խավերը խաղիկներում
  1. Դավիթ և Մհեր․ դյուցազնական վեպի մասին
  2. Հայկի առասպելը
  3. Անգեղյա Տորքի առասպելը
  4. Տիգրանի առասպելը
  5. Շամիրամի առասպելը
  6. Սանասարի առասպելը
  7. Հայ ժողովրդական առասպելները Մ․Խորենացու «Հայոց պատմության» մեջ
  1. «Պարսից պատերազմ»․ վիպական առանձին ճյուղերի ուսումնասիրություն
  2. Ձայնարկուներ, գուսաններ և վիպասաններ
  3. Զրույցներ «Պարսից պատերազմի» ցիկլից
  4. «Տարոնի պատերազմ»․ վիպական մոտիվներ, բովանդակություն։

Տեսադարան

Հայորդիներ հաղորդաշար

«Այստեղ է ապրել…» Մանուկ Աբեղյանը

Այլ նյութեր

10 փաստ Մանուկ Աբեղյանի մասին

5 ճշմարտություն Աբեղյանի մասին