Համո Սահյան

2023-2024 ուստարի
Ժամկետը՝  ապրիլ

Նախագծի նկարագրությունը՝

«Բախտավոր բանաստեղծ է Համո Սահյանը. ընթերցողի սիրտը բաց է եղել նրա առջև, նրան սիրում են անդավաճան… Ասմունքողների սիրած բանաստեղծն է… Ինձ համար գաղտնիք է մնում, թե Սահյանն ինչպես է կարողանում հասարակ խոսակցության լեզվով բարդ ու խորունկ մտքեր բյուրեղացնել… Ինչպես է կարողանում «մաշված» բառերին առաջին գործածության թարմություն հաղորդել։ Ինչպես է բառերի վրա դնում իմաստային մեծ բեռ, և բառերը… թեթև ու վստահ տանում են իրենց բեռը… Խոսքի վարպետը գիտե իր գործը… Հ. Սահյանը նման էր իր պոեզիային, ինչպես իր պոեզիան՝ իրեն»,- գրել է Լ.Հախվերդյանը:
Ինչո՞ւ ենք մենք սիրում ու պարբերաբար ընթերցում Համո Սահյանի բանաստեղծությունները: Ո՞րն է նրա ստեղծագործության նկատմամբ չմարող հետաքրքրության գաղտնիքը: Ինչպե՞ս գրել պոեզիայի հավերժական անփոփոխ թեմաների՝ մարդ, բնության, հոգեկան ներդաշնակություն, հայրենիք, սեր, մասին այնպես, որ ընթերցողն անընդհատ վերադառնա, ընթերցի ու նեշնչվի:    
Ինչպե՞ս ապրել 20-րդ դարի մշակութային մեծ շարժումների,   քաղաքական վայրիվերումների, հրապարակախոսական-քարոզչական պոեզիայի ժամանակաշրջանում մնալ բանաստեղծական էությանդ ու ընթերցողիդ հավատարիմ:
Սա Սահյան-բանաստեղծի գլխավոր առեղծվածն է: Ո՞վ էր Սահյանը:
«Նա գյուղացի էր, բնապաշտ, պահպանողական, արևելքցի, աշուղ — նա քմայքոտ մտավորական էր, արևմուտքցի, հույժ արդիական։ Բայց ո՛չ հույժ արդիական էր, ո՛չ արևմուտքցի, ոչ մտավորական, ո՛չ աշուղ, ո՛չ արևելքցի, ո՛չ էլ գյուղացի։  Բնությունից գիր-գրից բնություն, ալտրուիզմից ազգայնականություն և ազգայնականությունից այլասիրություն, այսօրից  անցյալ և անցյալից այսօր, բանաստեղծից գյուղացի և գյուղացուց բանաստեղծ երթուդարձն էր Սահյանը, հարատև, անվերջ երթուդարձը։ Կառանումը որպես թե վերջապես գտնված որևէ հանգրվանի մահ է, պոետի մահն է», -գրում  է Հրանտ Մաթևոսյանը:    
Սա ավելի խորն ու ընդգրկուն բնութագրում, սակայն ընթերցողը Համո Սահյանի բանաստեղծությունն առաջին հերթին սիրում ու գնահատում է անմիջականության, ծանոթ ու հարազատ, անչափ կենդանի ու գունեղ պատկերաշարի, ապրումների ու զգացմունքների ներկայացման պարզության ու հոգեբանական խորության համար:

Նախագծի մասնակիցները՝

նախագծային աշխատանքներին մասնակցում են դասավանդողները, սովորողները, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները, հյուրեր, այլ հետաքրքրվողներ։

Նպատակը՝

  • ուսումնասիրել Համո Սահյանի կյանքը, գործունեությունը,
  • ծանոթանալ հեղինակի ստեղծագործական աշխարհի գաղտնիքներին, մանկավարժական հայացք-մոտեցումներին,
  • «Մայրամուտից առաջ» և «Քարափների երգը» ժողովածուների ընդհանրությունները,
  • Սահյանի ստեղծագործական ոճը, առանձնահատկությունները,
  • Սահյանը և բնությունը, Սահյանը և հայրենի լեռնաշխարհը, Սահյանը և սերը:

Խնդիրները՝

  • տեքստային աշխատանք կատարելու, համադրել-հակադրելու, սեփական կարծիքն արտահայտելու, հիմնավորելու կարողությունների զարգացում,
  • կարդալ,  հարցեր պատրաստել, բանաստեղծություններ ընտրել՝ բերանացի սովորելու համար, պատրաստվել քննարկման,
  • բանավոր խոսքի զարգացում,
  • կարծիքի հիմնավորում, ստեղծական մտածողություն,
  • ինքնագործունեության խթանում:

Աշխատանքային ուղղությունները՝

  • ընտանեկան, անհատական, խմբային ընթերցումներ,
  • ճամփորդություններ, կրթական փոխանակումններ,
  • տեսանյութեր, ռադիոնյութեր, ուսումնասիրություն-հետազոտություններ,
  •  կլոր սեղաններ, վարպետության դասեր, այլ:

Նախագծի ընթացքը՝

  • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • ըստ առաջարկությունների՝ նախագծի կազմում, հրապարակում, իրականացում, արդյունքների ամբողջացում:

Նախագծի գնահատումը՝

  • մասնակիցը գնահատվում է ըստ իր կատարած աշխատանքի՝ 10 միավորանոց համակարգով:

Կրտսեր դպրոց

Նախագծի իրականացման ընթացքը՝

  • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում,
  • բանաստեղծությունների ընտրություն,
  • աշխատանքի բաժանում,
  • ըստ առաջարկությունների՝ նախագծի կազմում, հրապարակում, իրականացում, արդյունքների ամբողջացում:

Քամու համբույրը, Մայրամուտ, Մշուշների շղարշի տակ, Անտառում, Ժայռից մասուր է կաթում

Կարողունակություններ՝

Սովորողը պետք ՝ կարողանա՝

  • ընտրել, կարդալ,
  • արձակ պատմել բանաստեղծությունը(ները)
  • առանձնացնել փոխաբերությունները, դարձվածքները
  • նկարագրել աշնանային անտառը
  • բանավոր խոսքի զարգացում
  • կատարել բառային աշխատանք:

Վերջնարդյունքներ՝

  • տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստել աշնան, անտառի, մասրենու մասին,
  • սովորել բերանացի, ձայնագրել,

Միջին դպրոց

«Անտառում», « Ախր ես ինչպե՞ս..», « Անունդ տալիս»

Կարողունակություններ՝

  • կարողանա նկարագրել մեր հայրենիքի բնապատկերը՝ ներկայացնելով հիմնական բաղկացուցիչ տարրերը,
  • կարողանա «գտնել»Սահյանի պատգամը «Իմ քարափներն ու ես» բանաստեղծության մեջ,
  •  սովորել բերանացի,
  • բառային աշխատանք,
  • կարողանա ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ՝ կապ ստեղծելով գրողի կենսագրության և ստեղծագործությունների մեջ։

Վերջնարդյունքներ՝

  • ռադիոնյութեր
  • տեսանյութեր
  • ստեղծագործական աշխատանք
  •  

Ավագ դպրոց և քոլեջ   

Մայրամուտից առաջ», «Քարափների երգը», «Ինձ բացակա չդնեք»….

Կարողունակություններ՝

  • Սահյան հայրենապաշտը,
  • վերհուշը Սահյանի ստեղծագործություններում,
  • խոսքի պատկերավորման միջոցներ
  •  

Վերջնարդյունքներ՝

  • պատումներ,
  • վերլուծական, հետազոտական աշխատանքներ,
  • ռադիոնյութեր,
  • տեսանյութեր,
  • հանդիպումներ, բաց պարապմունքներ
  • ստեղծագործական աշխատանք՝ Սահյանն իմ աշխարհում:

Համո Սահյան-բանաստեղծություններ
Հետաքրքիր պատմություններ
Համո Սահյան
Համո Սահյանը երգերում
Կարդում է Համո Սահյանը
Մեդիափաթեթ

Մշակումը՝ Ելենա Սարգսյանի