Մատթեոս Զարիֆյան


2023-2024 ուստարի

Մատթեոս Զարիֆյան-130

Նախագծի նկարագրություն

Կեանքի, սիրոյ եւ գեղեցկութեան բանաստեղծը (1894 — 1924)
Հայ գրականութեան, յատկապէս քնարերգութեան սիրւած ու մեծ բանաստեղծներէն է Մատթէոս Զարիֆեան:
Իր ինքնատիպ քնարերգութեամբ, Մատթէոս Զարիֆեան մինչեւ այսօր կը յուզէ ու կը գեղեցկացնէ ներաշխարհը հայ ընթերցողին, ի՛նչ տարիքի տէր ալ ըլլայ վաղամեռիկ բանաստեղծին գողտրիկ քերթւածները կամ օրագրային արձակ բանաստեղծութիւնները կարդացողը։
Իր կեանքի վերջալոյսին, հինգ տարիներու ընթացքին, լոյս ընծայեց իր «Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր»-ն (1921) ու «Կեանքի եւ մահւան երգեր»-ը (1922), որոնք մնայուն պատւանդան դարձան մեծ բանաստեղծի անմահութեան համար։
Աղբյուր
Նախագծի հիմնական նպատակն է բանաստեղծի գործունեությանը ծանոթանալը, ստեղծագործություններն ընթերցել ու վերընթերցելը, արժևորելն ու տարածելը։

Նախագծի ժամկետը՝

Ժամանակացույց

Առաջարկում եմ նախագիծը իրագործել նոյեմբեր ամսվա ընթացքում։

Նախագծի նպատակը՝ 

Արևմտահայերենի նկատմամբ հետաքրքրության խթանում։

Արևելահայ և արևմտահայ գրականությունների ( նաև լեզվի) տարբերությունների հետազոտում։

Խնդիրները՝

լեզվական խոչընդոտի հաղթահարում,

մտածողության համադրումը արևելահայ արդեն ծանոթ հեղինակների մտածողությանը,

չափածո ստեղծագործություններն անգիր հիշելու և ներկայացնելու հմտություն։

Ընթացքը՝

Կարդում ենք, վերլուծում, փոխադրում արևելահայերեն,

ծանոթանում արևմտահայերենի բառապաշարին, լեզվական իրողություններին,

յուրաքանչյուր ստեղծագործություն ավարտվում է սովորողների պատում-վերլուծությամբ։

Նախագծի իրականացման քայլերը

  • Նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, մշակում, աշխատանքի բաժանում
  • Մատթեոս Զարիֆյանի ստեղծագործությունների, նամակների, այլ նյութերի ընտրություն
  • Ստեղծագործությունների ընթերցում, վերլուծություններ, փոխադրումներ արևմտահայերենիցարևելահայերեն, մեդիաընթերցումներ
  • Ընտանեկան, խմբային, անհատական ընթերցումներ, տեսագրություններ, ձայնագրություններ
  • Կլոր սեղանների, բաց դասերի կազմակերպում
  • Ստեղծված փաթեթների, նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում
  • Նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում

Էլեկտրոնային աղբյուրներ

  • Տեսանյութեր
  • Ռադիոնյութեր
  • Վերլուծություններ
  • Հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • Գրական ընթերցումներ

Մշակումը՝ Սոֆյա Այվազյանի