«Թումանյան 150» փետրվարի 19, 2019թ․


Без названия
Շուրջտարյա նախագիծ՝ Թումանյան 150
Թումանյանական ֆլեշմոբ Երևանի կենտրոնում-19 փետրվարի
Նախագծի մասնակիցներ
՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր, երևանցիներ …..
Պատասխանատուներ՝ մայրենիի դասավանդողներ, կազմակերպիչներ, երաժիշտներ, ծրագրի ղեկավարներ:
10:00</strong> Միասնական ընթերցումներ Մարմարյա սրահում
<strong>10։15
 Մեկնում Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղից
10:45՝ Ընթերցանական քայլարշավ երեք ուղղություններից՝

Ընթերցանության համակարգումը՝ մայրենիի ուսուցիչների, կազմակերպիչների։

11:00՝  Խմբերի հանդիպում թանգարանի բակում:
Համակարգումը՝ Սյուզի Մարգարյանի։
Տեղաբաշխումը՝ այստեղ
Թանգարանի վերնահարկից շեփորահարների տոնական ղողանջներով ողջույնը մոտեցող սեբաստացիներին,
հանդիպման միասնական երգընթերցանական ծրագիր.

Միջին և ավագ սովորողներ՝

  •  «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը
  •  «Իմ երգը»
    Կրտսեր սովորողներ
  •  «Կռունկներ»
  • «Փիսոն»
    Բոլորը՝
  •  «Երկու սև ամպ»
    Միջին և ավագ սովորողներ՝
  • «Մեր ուխտը»
  •  «Պատրանք»
  • Միասնական երգ. Կոմիտաս «Կաքավիկ»
    Քառյակներ
  • Զուր եմ փախչում, ինձ խաբում,
    Հազար կապ է ինձ կապում.
    Ամենքի հետ ապրում եմ,
    Ամենքի չափ տառապում:
  • Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
    Նենգ ու դավ եմ տեսել ես,
    Տարել, ներել ու սիրել,-
    Վատը` լավ եմ տեսել ես։
  • Քանի՜ ձեռքից եմ վառվել,
    Վառվել ու հուր եմ դառել,
    Հուր եմ դառել` լույս տվել,
    Հույս տալով եմ սպառվել։
  • Միասնական երգ. Կոմիտաս՝ «Հոյ Նազան»Քառյակներ
  • Հոգիս` տանը հաստատվել―
    Տիեզերքն է ողջ պատել.
    Տիեզերքի տերն եմ ես,
    Ո՞վ է արդյոք նըկատել։
  • Ո՜նց է ժպտում իմ հոգին
    Չարին, բարուն,― ամենքին.
    Լույս է տալիս ողջ կյանքիս
    Ու էն ճամփիս անմեկին։
    *******
  • Ի՜նչ ես թռչում, խև-դև սի՛րտ,
    Հազար բանի ետև, սի՛րտ,
    Ես ո՞նց հասնեմ հազար տեղ
    Քեզ պես թափով, թեթև, սի՛րտ
  • Հին աշխարհքը ամեն օր
    Հազար մարդ է մտնում նոր,
    Հազար տարվան փորձն ու գործ
    Սկսվում է ամեն օր։Կրտսեր սովորողներ՝
  •  «Մարտ»
  • Միասնական երգ. Կոմիտաս՝ «Գնացեք-տեսեք»
    Քառյակներ
  • Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
    Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
    Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
    Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։
  • Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
    Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
    Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
    Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:Կրտսեր սովորողներ՝
  • «Կանանչ ախպեր»Քառյակներ
  •  Ո՞ր աշխարքում ունեմ շատ բան, միտք եմ անում` է՞ս, թե էն.
    Մեջտեղ կանգնած միտք եմ անում, չեմ իմանում` է՞ս, թե էն.
    Աստված ինքն էլ, տարակուսած, չի հասկանում ինչ անի.
    Տանի՜, թողնի՜,- ո՞րն է բարին, ո՞ր սահմանում` է՞ս, թե էն։
  • Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
    Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
    Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
    Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։
  • Միասնական երգ՝ «Արև-արև»
    Քառյակներ
  • Հազար տարով, հազար դարով առաջ թէ ետ, ի՜նչ կա որ.
    Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,
    Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
    Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։
  • Էս է, որ կա… Ճիշտ ես ասում. թասդ բե՛ր։
    Էս էլ կանցնի` հանց երազում, թասը բե՛ր։
    Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,
    Մեկն ապրում է, մյուսն սպասում. թասդ բե՛ր:
  •  Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,
    Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
    Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
    Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր։
  •  Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
    Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
    Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
    Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…
  • Միասնական պարերգ «Թամզարա»
    Երգեցողության խմբավարումը՝ երաժշտության դասավանդողների։
    Բարձրախոսը կապահովի Կայ Խաչատրյանը:

11:40՝ Քայլարշավ և ընթերցումներ խմբերով քաղաքի փողոցներում, այգիներում:
Պատասխանատուների նախագծերը:
13:00` Վերադարձ Կրթահամալիր:

«ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊՈԱԿ
ՀԱՍՑԵՀԱՅԱՍՏԱՆ, ԵՐԵՒԱՆ, ՀԱՐԱՎԱՐԵՒՄՏՅԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ՐԱՖՖՈՒ 57<a href="https://maps.google.com/maps/ms?msid=205346286465905584412.0004b15c7865881e0ff47&amp;msa=0&amp;ll=40.167003,44.442229&amp;spn=0.017742,0.042272">ՏԵՍՆԵԼ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ</a>)
ՀԵՌ
+374 (10) 74 72 46 ԲՋՋ՝ +374 (91) 43 10 99
ԷԼ. ՓՈՍՏ <a href="mailto:info@mskh.am">INFO@MSKH.AM</a>

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան

Թողնել մեկնաբանություն