Ջանի Ռոդարի

Ենթակա է խմբագրման

Նկարագրություն

Ջաննի Ռոդարին համարվում է 20-րդ դարի լավագույն մանկագիրներից մեկը: Նա հայտնի է հատկապես «Չիպոլինոյի արկածները» (1957 թ.) և «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում» (1959 թ.) վիպակներով, սակայն նրա ստեղծագործական կյանքը առավել բազմազան է: Քչերին է հայտնի, որ Ռոդարին ունի նաև բանաստեղծությունների ժողովածուներ: 1951 թվականին, երբ նա դարձավ Հռոմի մանկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, միաժամանակ սկսեց գրել իր առաջին՝ մանկական բանաստեղծությունների ժողովածուն՝ «Il libro delle filastrocche», որը լույս տեսավ նույն թվականին: / Վիքիպեդիա/

Ռոդարիական նախագիծը ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա ապրիլին, կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: Նախագիծը հնարավորություն է տալիս երևակայելու, ստեղծագործելու, բառապաշարը հարստացնելու, բանավոր խոսքը զարգացնելու: Նախագծի ընթացքում սովորողները կկարդան տարբեր ստեղծագործություներ, ռոդարիական տարբեր հնարքներով կստեղծագործեն, կխաղան, հեքիաթների խառնաշփոթ ստեղծելով՝ կստեղծեն նոր հեքիաթ:

Տևողությունը՝ ապրիլի 1-ից-30-ը

Տարիքային խումբը՝ առաջինից երրորդ դասարաններ

Սպասվելիք արդյունքներ՝

Ռոդարիական գրական ստեղծագործությունների ճանաչում, ստեղծագործական մտածողության զարգացում, մեդիանյութերի, աուդիոգրքերի, մեդիաերաժշտական ներկայացումների, էլեկտրոնային ընթերցարանների, հորինուկների, ֆիլմադարանի ստեղծում:

Նախատեսվում է՝

 Ռոդարիական խաղ-մարմնակրթություն, հորինուկներ, թրագմանություններ, ֆիլմադարանի ստեղծում:

Աուդիոհեքիաթներ
Ալիսա գլորիկը

Անտեսանելի Տոնինոն

Երկիր որտեղ ոչ մի սուր բան չկար

Երիտասարդ խեցգետինը

Ընտանեկան նախագծերի արդյունքներ

Մեկ և յոթ

Սխալ արձագանք

Ճանապարհ, որը ոչ մի տեղ չի տանում

Այ քեզ շաբաթ

Ռոդարիական խաղեր, մարզախաղեր

Խաղ 1մարզախաղ

Խաղ 2 մարզախաղ

Խաղ 3 մարզախաղ

Խաղ /ժամացույց       

Բնագիտական փորձ

Բնագիտական փորձերի շարք

Մուլտֆիլմ

Կապույտ նետը

Չիպոլինոյի արկածները

Առաջին դասարան

Նպատակը՝ 

  • ծանոթանալ Ջանի Ռոդարիի գործունեությանը
  • Ճանաչել Ռոդարիի ստեղծագործությունները
  • խոսքի զարգացում
  • երևակայության հմտության զարգացում
  • լսածը վերարտադրելու հմտություն

Խնդիրները՝

  • Ռոդարիի թողած գրական ժառանգության ուսումնասիրություն
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում
  • բնագիտական տարրական հմտությունների ձևավորում

Սովորողների ամենօրյա  գործունեության տեսակները

  • բանավոր խոսք, թատրոն
  • մեդիատեխնոլոգիա
  • ծեփ կամ նկարչություն
  • բնագիտական գործունեություն
  • երգ-պար-խաղ
  • մարմնակրթություն

Ստեղծագործությունների ցանկ

Ներկայացված է մեկ օրինակ /ստեղծագործության հետ աշխատանք/

Ռոդարիական <<Կոնֆետի անձրևը>> ստեղծագործության հետ աշխատանք

  • հեքիաթի ընթերցում
  • անհասկանալ բառերի բացատրություն
  • քննարկում
  • ընթերցածը պատմել տարբեր ձայներով /ուրախ, տխուր, զարմացած, հարցական, հաստատուն: Պատմել կոնֆետի անունից, անցորդի անունից…./
  • զրույց անձրևի մասին /ինչպիսի՞ն է, ինչի՞ց է առաջանում, ի՞նչ կլինի եթե…./ տե՛ս օրինակը

բնագիտական փորձ /անձրևին, ծիածանին վերաբերող/ Կոնֆետների ծիածան

  • Paint նկարչական ծրագրով նկարել հեքիաթը և մուտքագրել քաղցր բառեր:
  • բառերի վանկատում և հեգում
  • հոմանիշներ և հականաիշներ
  • հանելուկներ անձրևի մասին /փորձել՝ հորինել/
  • երաժտական խաղ-ներկայացում
  • ռոդարիական մարմնակրթություն /տե՛ս մի օրինակ/

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ունենալ.

  • մեդիաերաժշտական խաղ ռոդարիական ստեղծագործություններով
  • ռադինյութեր, տեսանյութեր սովորողների հորինուկներով

Երկրորդ դասարան

Նպատակը՝ 

  • ծանոթանալ Ջանի Ռոդարիի գործունեությանը
  • ճանաչել և կարդալ Ռոդարիի ստեղծագործությունները
  • հորինուկների, մեդիագրքի ստեղծում /Ռոդարիական ֆիլմերի, աուդիոնյութերի մեդիափաթեթ
  • համացանցում որոնողական հմտության ձևավորում
  • բառապաշարի հարստացում
  • լսածը վերարտադրելու հմտություն

Խնդիրները՝

  • խոսքի զարգացում
  • երևակայության հմտության զարգացում
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում-ամրապնդում
  • դերային ընթերցանության զարգացում
  • քննարկելու, ստեղծագործության վերաբերյալ կարծիք արտահայտելու հմտության ձևավորում
  • ռոդարիական մեդիաընթերցարանների, ֆիլմերի, հեքիաթների ժողովածուների ստեղծում

Նախապատրաստական փուլ

Առաջին փուլում մի փոքր զրուցել Ռոդարիի մասին, պարզել երեխաների ունեցած ինֆորմացիան, վերհիշել առաջին դասարանում անցած ստեղծագործությունները: Համացանցում որոնել իրենց իմացած ռոդարիական ստեղծագործությունների մեդիատարբերակներ, նախորդ տարի իրենց և այլ սովորողների կողմից պատրաստած մեդիանյութեր, դիտել դրանք, քննարկել, նորը ստեղծել:

Ստեղծագործությունների ցանկ   

Կապույտ լուսակիրը

Ո՞վ է հրամայում

Աշխարհի ամենալավ մարդը

Ցախավելն ու Բեֆանան

Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Մեծ գյուտարարը

Ուսումնական փուլ

Այս փուլում կատարելու ենք խմբային և անհատական աշխատանքներ:

Խմբային աշխատանքն իրականացնելու ենք դպրոցում, դասարանում: Կընտրենք տարբեր հեքիաթներից հերոսներ, կպատրաստենք ստվարաթղթե տիկնիկներ ռոդարիական հնարքով կստեղծենք հեքիաթիների խառնաշփոթ և կբեմադրենք: Ներկայացում կխաղանք դասարանում, հինգ տարեկանների դասարանում….:

Յուրաքանչյուրին տրվելու  է նաև անհատական աշխատանք: Դրանցից են՝

  • նկարի՛ր քեզ ծանոթ հերոսներին, հեքիաթը
  • տրված ստեղծագործությունից նկարի՛ր քեզ դուր եկած հերոսին, հատվածը
  • ստեղծում ենք «Ինչ կլիներ, եթե…»-ների շարք
  • ինքնուրույն կամ մեծահասակի օգնությամբ ձայնագրի՛ր ստեղծագործությունը

Նախագծի իրականացման ընթացքում կարող են ի հայտ գալ նոր առաջարկներ , նոր մոտեցումներ և նախագիծը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել ըստ սովորողների առաջարկության:

Երրորդ դասարան

Երրորդ դասարանի նախագիծը մշակել և փորձարկել ենք Լուսինե Գասպարյան հետ: Երրորդ դասարանում աղայանական օրերն ու ռոդարիական օրերը միացրել ենք իրար:

Նպատակը՝  

  • խմբային աշխատանքի կազմակերպում
  • բառապաշարի հարստացում
  • ռորարիաաղայանական ֆիլմադարանի ստեղծում
  • թարգմանություն

Խնդիրները`

  • ծանոթանալ, վերհիշել Ջանի Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունները
  • ուսումնասիրել և առանձնացնել ստեղծագործությունները
  • զարգացնել սովորողների մեդիատեխնոլոգիական հմտությունները
  • զարգացնել որոնողական կայքերից ճիշտ օգտվելու հմտությունները
  • ամրապնդել իրար լսելու, քննարկելու կարողությունները
  • զարգացնել ստեղծագործելու, երևակայելու հմտությունները
  • խմբային աշխատանքի արդյունքում՝ աշխատանքի ճիշտ ներկայացնելը
  • թարգմանական աշխատանքներ

Աշխատանքի կազմակերպման ընթացքը՝

Ռոդարիի և Աղայանի ստեղծագործությունների մասին սովորողներն արդեն որոշակի գիտելիքներ ունեն անցած երկու տարիներից : Ի մի ենք բերում ունեցած գիտելիքները: Վերհիշում անցած ստեղծագործությունները: Ստեղծում ենք աշխատանքային խմբեր՝ տարբեր թեմաներով ուսումնասիրություններ կատարելու համար:

Առաջին փուլ.

Յուրաքանչյուր խումբ ընտրում է իր թեման և սկսում աշխատանքնային գործընթացը /բաժանվում են  5-ից 7 հոգանոց խմբերի/

  • առանձնացել ընթերցած ստեղծագործությունները
  • գտնել տեղեկություն, հետաքրքիր փաստեր Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին
  • գտնել մուլտֆիլմեր /օպերա, բալետ/ նկարահանված վերը նշված հեղինակների ստեղծագործությունների հիման վրա 
  • թարգմանչական աշխատանք
  • հեքիաթի, բանաստեղծության ներկայացում /բեմադրություն, ռադիոնյութ, տեսանյութ/

Երկրորդ փուլ

Յուրաքանչյուր խումբ, կատարում է աշխատանքի բաշխում: Աշխատանքի ընթացքին հետևում են ինչպես դպրոցում, այնպես էլ էլ. հասցեի միջոցով՝ միմյանց հետ քննարկումներով: Իրականացրած աշխատանքները իմի են բերում բլոգում:

Երրորդ փուլ

Յուրաքանչյուր խումբ ընտրած և թարգմանած հեքիաթը ներկայացնում է՝ սահիկաշարի, ռադիոնյութի, դերային խաղի, տեսանյութի միջոցով/ այլ/: 

Արդյունքում կունենանք խմբային աշխատանքների ամբողջական փաթեթներ, որը ստեղծել են սովորողները:

Նախորդ տարվա խմբային աշխատանքների արդյունքներ

Արևմտյան դպրոց 3.1 դասարան՝

Թարգմանություն՝ Արի թվեր հորինենք, Ջանի Ռոդարի

Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մուլտֆիլմերը, օպերան և հեքիաթները

Մեր ընթերցած ստեղծագործությունները Ջանի Ռոդարիից և Ղազարոս Աղայանից

Տեղեկություն Ջանի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին

Ռոդարիական ռադիոնյութ, խմբային աշխատանք Ծակ կոշիկը
Ուրախություն նվիրող մարդուկը

Հարավային դպրոց 3.1 դասարան՝

Ամփոփում

Թողնել մեկնաբանություն