Կարդում ենք արտասահմանյան գրականություն

2023-2024 ուստարի

Նկարագրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում նման նախագծեր մշտապես իրականացվում են: Դրանք տեսանելի են Միջին, Ավագ դպրոցներում, Քոլեջում: «Կարդում ենք արտասահմանյան գրականություն» նախագծի հիմնական նպատակը  համաշխարհային գրականությանը ծանոթանալն է, ստեղծագործությունների ընթերցելն է ու վերընթերցելը, ինչպես նաև՝ գրական ստեղծագործությունների բաց քննարկումներ կազմակերպելը:

Մասնակիցները՝ 

Նախագիծը նախատեսվում է Ավագ դպրոց-վարժարանի, քոլեջի սովորողների համար: Դասավանդողերը նախագծի իրականացման գործընթացում առավելապես հանդես են գալիս որպես խորհրդատու-համակարգող:

Նպատակը՝ 

  • համաշխարհային  գրականության ընթերցում
  • միջմշակութային հաղորդակցություն

Խնդիրները՝

  • արտասահմանյան գրականության նկատմամբ հետաքրքրության խթանում
  • արտասահմանյան գրականության տարածում

Թեմաները՝

  • հայ գրականությունը՝  համաշխարհային գրականության մի մաս
  • մարդկային հույզերի, զգացմունքների աշխարհը արտասահմանյան գրականության մեջ
  • գեղարվեստական հայացքների բացահայտումը արտասահմանյան գրականության էջերում
  • գեղագիտական ճաշակի դրսևորումները արտասահմանյան գրականության մեջ
  • արտասահմանյան գրականության հայտնի էջերի թարգմանությունները և թարգմանիչները

 Ժամանակացույցը՝

Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցը բավականաչափ խիտ է, առաջարկում ենք  «Կարդում ենք արտասահմանյան գրականություն» նախագիծն իրագործել մայիս ամսվա ընթացքում։ Նախագծի իրականացումն ավելի երկար ժամանակահատված ընդգրկելու նպատակով՝ այն կարելի է սկսել ապրիլ ամսվա վերջին շաբաթից:
Ի դեպ, նախագիծը հարմար է նաև հունվարյան և հունիսյան ճամբարի ընթացքում իրականացնել:

Նախագծի իրականացման քայլերը՝

  • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում
  • Ժամկետների, աշխատանքների ճշգրտում, աշխատանքի բաժանում
  • ստեղծագործությունների ընտրություն-հիմնավորում
  • սովորողներն ընթերցում են ստեղծագործությունները
  • վերլուծությունների, մեդիաընթերցումների կատարում
  • արդյունքների տեղադրում բլոգներում
  • քննարկումների պատրաստություն. հարցերի կազմմում
  • ստեղծված փաթեթների, նյութերի տարածում համացանցում, նախագծի հանրայնացում,
  • նախագծի լուսաբանում, ներկայացում կայքում, սովորողների և ուսուցիչների բլոգներում:

Աշխատակարգը՝

Արդեն մի քանի տարի է, ինչ մայիս ամսին իրականացնում ենք այս նախագիծը, որի ընթացքում սովորողները կարդում, քննարկում են համաշխարհային գրականության իրենց հավանած-ընտրած ստեղծագործությունները: Որպես մայրենիի ուսուցիչ՝ կարևորում եմ, որ սովորողները նախագծի իրականացման ընթացքում կարողանան ձեռք բերել և զարգացնել մի շարք հմտություններ և կարողություններ։ Այդ պատճառով նախապես տրվում են նաև հետևյալ հանձնարարականները։

Հանձնարարականներ

Սովորողի վերլուծությանը ներկայացվող պահանջներ 

  • ինչի՞ մասին է ստեղծագործությունը
  • ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը՝  ասելիքը
  • ներկայացված հերոսը իբրև ընդհանրացում
  • անդրադարձ պատկերին և պատկերավորման միջոցներին
  • ձեր վերաբերմունքը, մտածումները, տրամադրությունը

Գրավոր և բանավոր խոսքին ուղղված հանձնարարականներ

  • ընտրեք ասելիքի անկեղծ, պարզ և թեթև ձև
  • զգուշացեք մանրամասն նկարագրությունից, ավելորդ բառերից, խոսքի խճողումներից
  • զերծ մնացեք կաղապարված խոսքից
  • գրելիս հաշվի առեք պահը, ձեր մտածումները, տրամադրությունը, արտաքին շրջապատի ազդեցությունները:

Առաջարկվող պատմվածքներ

Առաջարկվող ուսումնական փաթեթներ՝

Առաջարկվող կայքէջեր՝

Ակնկալվող արդյունքներ՝

  • պատումներ, վերլուծություններ
  • հետազոտական աշխատանքներ, ուսումնասիրություններ
  • քննարկումներ, բաց պարապմունքներ

Նախագծի արդյունքների ներկայացում

  • սովորողների ամփոփումներ իրենց բլոգներում
  • հավաքված նյութերի մշակում-հրապարակում
  • բաց պարապմունքների կազմակերպում

Նախագծի մշակումը՝  Նունե Մովսիսյանի

Թողնել մեկնաբանություն